Նամակներ վեբ տարբերակում, ավելի կրեատիվ սթորիներ ու այլ նորույթներ Instagram-ից

Instagram-ի կողմից գործարկվող կամ թեստավորվող ֆունկցիաների մասին մեր նյութերը գնալով շատանում են, ինչը վկայում է այն մասին, որ այս սոցկայքը դեռևս չի պատրաստվում կանգ առնել, ու պարբերաբար իր հետևորդներին ներկայացնում է մեկը մյուսից յուրահատուկ ու կիրառելի թարմացումներ: Այսօր ձեզ համար առանձնացրել ենք այս շաբաթվա մի քանի նորություն:

Instagram-ի վեբ տարբերակում կհայտնվի նամակներ ուղարկելու հանարավորություն: Սոցկայքն այժմ զբաղված է այդ ֆունկցիայի թեստավորմամբ: Այս փոփոխությունը հայտնաբերած Ջեյն Մանչուն Վոնգը Twitter-ում հրապարակել է նոր ֆունկցիայի սքրինշոթը, ու ինչպես երևում է այնտեղից՝ վեբ տարբերակում կհայտնվի դեպի նամակներ տանող կոճակը:

Այս հրապարակումից հետո Instagram-ը փակել է ֆունկցիայի տեսանելիությունը՝ հայտնելով, որ դա ներքին թեստավորում է, ու դեռևս հասանելի չի լինելու օգտատերերի համար անգամ որպես փորձարկում:
Ներկայումս Ինստագրամի վեբ տարբերակի ֆունկցիաները խիստ սահմանափակ են, ու միայն այդ պատճառով շատերը հրաժարվել են դրա օգտագործումից: Այնտեղ հասանելի չէ հաղորդագրությունների բաժինը ու հրապարակում անելու հնարավորությունը, սակայն, ինչպես տեսնում ենք, սոցկայքն սկսել է ակտիվորեն աշխատել ֆունկցիաների ընդլայնման վրա:
Ինստագրամի հաջորդ նորությունը կապված է սթորիների հետ: Հարթակում հայտնվել են սթորիների ստեղծման նոր ֆունկցիաներ, ու այժմ օգտատերերին հասանելի է նոր տեսախցիկը, որը պարզեցնում է կրեատիվ գործիքների հասանելիությունը՝ GiF-եր, հարցումներ ու հետհաշվարկի սթիքերներ:

Սթորիների բաժնում ամենամեծ փոփոխությունը «Ստեղծել» կոճակի հայտնվելն է, որում օգտատերերը կկարողանան սոցկայքում ստեղծագործել տարբեր գործիքների միջոցով: Սրա շնորհիվ ավելի հեշտ կլինի գտնել ու օգտագործել կրատիվի ստեղծման համար նախատեսված գործիքները:
Instagram-ի ևս մեկ նորույթ, որի մասին հայտնի դարձավ վերջերս, այն է, որ iOS 13-ի ու Android 10-ի օգտատերերին հասանելի կլինի մուգ, գիշերային ռեժիմը:
Հիշեցնենք նաև, որ Ինստագրամը հանել էր ֆունկցիան, որով օգտատերը կարող եք հետևել իր follow արած մարդկանց գործողություններին (ում է նա follow արել կամ like-ել): 

Իսկ եթե ցանկանում եք իմանալ  ավելին օրեցօր փոփոխվող այս հարթակի մասին, խորհուրդ ենք տալիս շարունակել ընթերցանությունը՝ ծանոթանալով մեր պատրաստած մեկ այլ՝ «Instagram-ը թեստավորում է ապրանքները վիրտուալ փորձելու ֆունկցիան» բլոգին: