Ի սկզբանե Երախտագիտության օրվան հաջորդող ուրբաթը՝ Սև ուրբաթը, մասշտաբային օր էր ԱՄՆ-ում, իսկ այսօր արդեն անգամ Հայաստանում ամեն քայլափոխի հանդիպում ենք սևուրբաթյան զեղչերի ու ակցիաների:
Սև ուրբաթը սկսվում է հինգշաբթի երեկոյան, և հենց այս իրադարձությամբ է սկիզբ դրվում ամանորյա զեղչերին, ուստի մարդիկ այս օրվան սկսում են պատրաստվել նախապես:
Եկե՛ք տեսնենք՝ ինչ հետաքրքիր փաստեր կան այս հետաքրքիր օրվա մասին:
1. Սև ուրբաթ» արտահայտությունը առաջացել է 1996-ին. ոստիկաններն այն այդպես են կոչել ի նշան Երախտագիտության օրվան հաջորդող խցանումների, իսկ հետո այն սկսել է ասոցացվել մեծ զեղչերի հետ:
2. Սև ուրբաթին հաջորդող իրադարձությունը Կիբեռ երկուշաբթին է, որի ընթացքում IT-ընկերությունների մեծ մասը զեղչեր են առաջարկում, իսկ վերջերս զեղչը սկսել է տարածվել նաև այլ ոլորտների վրա:
3. Շատ ամերիկացիներ աշխատավայրից ազատ օր են վերցնում, որպեսզի հանկարծ բաց չթողնեն զեղչերը:
4. Ամեն տարի այս օրը մոտ 135 միլիոն մարդ ամբողջ աշխարհում կատարում է գնումներ,
5. Այս իրադարձությունը միշտ չէ, որ լավ է ավարտվում: Օրինակ՝ 2008-ին Walmart-ի աշխատակիցը մահացել էր այցելուների հրմշտոցի հետևանքով:
6. Սև ուրբաթի մասնակիցների մոտ կեսը պնդում է, որ այս իրադարձության խառնաշփոթն ու քաոսն է իրենց ստիպում մասնակցություն ունենալ զեղչերին:
7. Այսօր խանութների զեղչերը կարող են հասնել 80-90%-ի, և դրա համար նախքան խանութի բացվելը դրանց դիմաց կարող է գոյանալ մինչև 15 000 մարդուց բաղկացած հերթ: Բարեբախտաբար, այս խնդիրն օնլայն խանութների դեպքում չկա:
8. Սև ուրբաթին խորհուրդ է տրվում չգնել խաղալիքներ, քանի որ Ամանորից և Սուրբ ծնունդից առաջ դրանց համար ամենաբարձր գներն են սահմանվում:
9. Քրիստինա Օրթա անունով աղջիկը յուրահատուկ համաշխարհային ռեկորդ է սահմանել: Նա 12 օր հերթ էր կանգնել, որպեսզի կարողանա գնել հեռուստացույց մեծ զեղչով:
10. Այս ամենի հետ մեկտեղ՝ Սև ուրբաթի ընթացքում չէ, որ ամենաշատ գնումներն են կատարվում: Մարդիկ ամենից շատ գումար ծախսում են Սուրբ ծննդյանը (ԱՄՆ և Եվրոպա) նախորդող շաբաթ օրը:
11. Խանութները ակնկալում են այս օրը ստանալ իրենց տարեկան վաճառքների ծավալի 20-30%-ը, և շատ դեպքերում հենց այդպիսի արդյունք էլ գրանցվում է:
12. Միջին վիճակագրական անհատը Սև ուրբաթին սկսում է պատրաստվել միջինը 5-6 շաբաթ առաջ, այսինքն՝ մոտ հոկտեմբերի կեսերին:
Դե ինչ, պատրաստվու՞մ եք այսօր գնումներ անել ու նկատե՞լ եք արդյոք իրական զեղչեր: Կիսվե՛ք մեզ հետ այդ ինֆորմացիայով, իսկ մենք հիշեցնենք, որ պատրաստել ենք նաև «Որո՞նք են աշխարհում ամենավաճառվող ապրանքները» բլոգը, որը, կարծում ենք, կհետաքրքրի ձեզ: