Վճարովի YouTube, WhatsApp, Facebook: Որքա՞ն եք պատրաստ վճարել ձեր սիրելի հավելվածների դիմաց:

Այսօր  մարդկանց ամենասիրելի հարթակները լրիվ կամ մասնակի անվճար են, ամեն դեպքում դրանց  հիմնական ֆունկցիաները օգտատերերին հասանելի են առանց որևէ գումարի վճարման: Իսկ ի՞նչ տեղի կունենա այն ժամանակ, երբ հայտնի ծրագրերի օգտագործումը հանկարծ դառնա վճարովի: McGuffin Group ընկերությունն անց է կացրել հետազոտություն՝ իրականացնելով հարցում: 

Հարցմանը մասնակցել է 2000 մարդ, որոնք հանդիսանում են այս կամ այն հավելվածի ակտիվ օգտատեր: Հետազոտության նպատակն է եղել պարզել, թե որքան են մարդիկ պատրաստ վճարել իրենց սիրելի ծառայություններից օգտվելու իրավունքի դիմաց:
Ներքևում ներկայացված են հետազոտությունների արդյունքները`

1-ին սյան մեջ հավելվածների անուններն են,

2-րդում մարդկանց այն մասն է, ովքեր առհասարակ պատրաստ են վճարել տվյալ հավելվածից օգտվելու համար,

3-րդ սյան մեջ միջինացված գումարն է, որը մարդիկ պատրաստ են վճարել տվյալ հավելվածից մեկ ամիս օգտվելու դիմաց:

Ինչպես ցույց է տվել հետազոտությունը, օգտատերերը պատրաստ են 4 դոլարից ավել վճարել YouTube-ի համար: Դրան հաջորդում են Google-ի քարտեզն ու դրայվը, որոնց համար օգտատերերը պատրաստ են 3$-ից ավել վճարել:

Հարցվածների 64%-ը պատրաստ է Facebook-ից օգտվելու ամեն ամսվա դիմաց վճարել 2,9$, իսկ 89%-ը WhatsApp-ի համար՝ 2,3$:
Բարեբախտաբար, նշված հավելվածներից և ոչ մեկը չի պատրաստվում դառնալ վճարովի, սակայն այս ուսումնասիրությունը հետաքրքիր է այնքանով, որ ցույց է տալիս հավելվածների կարևորությունն օգտատերերի համար: 
Իսկ Ձեզ համար ո՞ր հավելվածներն են ամենասիրելին, որոնց համար պատրաստ կլինեք գումար վճարել: Առաջարկում ենք անցնել նաև այս հղմամբ, քանի որ մենք ձեզ համար պատրաստել ենք 10+ անվճար գործիք Instagram-ի նկարների ու վիդեոների համար:


Իսկ մենք հիշեցնում ենք, որ Բրենդոն մարքեթինգային և բրենդինգային գործակալությունը օգնում է նոր ու գործող բիզնեսներին գտնել իրենց տեղը շուկայում ու առաջատար դիրք զբաղեցնել՝ արժանանալով հաճախորդների հավանությանը: Մեր ծառայությունների ցանկին կարող եք ծանոթանալ՝ անցնելով  այս հղմամբ կամ զանգահարելով 055 999 015 հեռախոսահամարով: