Սթիքերներն այնքան են մտել մարդկանց առօրյա նամակագրությունների մեջ, որ այսօր դժվար է գտնել համացանցից օգտվող մի մարդու, ով երբեք չի ուղարկել կամ ստացել սթիքեր: Viber-ի մեսինջերում հայտնվել է սթիքերների պատրաստման ու ձևափոխման գործիք, որի միջոցով ցանկացած մարդ կկարողանա ստեղծել պատկերների իր հավաքածուն:
Սթիքերփաք պատրաստելու համար հարկավոր է սթիքերների «խանութից» գտնել դրանց փոփոխման գործիքը, այնուհետև մտնել սթիքերների մենյու ցանկացած չատում, նկար նկարել ու փոփոխել այն: Սթիքերների ձևափոխման ֆունկցիան թույլ է տալիս փոխել սթիքերների ձևը, տեղափոխել, պտտել դրանք, մոտեցնել այս կամ այն դետալը, զարդարել գրվածքներով, էմոձիներով կամ այլ սթիքերներով:
Սթիքերների մեկ հավաքածուի մեջ հնարավոր է ավելացնել մինչև 24 նկար: Ստեղծվող սթիքերների համար հասանելի կլինի տեսանելիության 2 տարբերակ՝ անձնական և ընդհանուր:
Android-ի համար այս հնարավորությունը հասանելի կդառնա մոտակա մի քանի օրվա ընթացքում՛ իսկ ավելի ուշ կավելանա նաև iOS-ի և համակարգիչների համար:
Դե ինչ, արդեն իսկ հնարավոր է կանխատեսել, թե որքան մեծ կիրառում կգտնի այս ֆունկցիան հատկապես հանրային դեմքերի շրջանում, գուցե բիզնեսի սեփականատերերը ևս գտնեն սթիքերների հետաքրքիր կիրառման ձևեր, քանի որ հեռանկարները մեծ են: Ցանկանու՞մ եք անընդհատ զարգացնել ձեր գիտելիքները, խորհուրդ ենք տալիս ընթերցել մեր պատրաստած «Email-մարքեթինգ: Նամակի 11 տեսակ» բլոգը ևս: