Volkswagen-ը պաշտոնապես ներկայացրեց նոր լոգոտիպն ու ֆիրմային ոճը

Volkswagen-ը պաշտոնապես ներկայացրեց իր նոր լոգոտիպն ու ֆիրմային ոճը Ֆրանկֆուրտի միջազգային ավտոսրահում: Ընկերությունը հրաժարվեց եռաչափ պատկերից՝ թողնելով հիմնական տարրերը, բայց գծերը դարձնելով ավելի հստակ: Այսպիսով լոգոտիպը դարձել է երկչափ՝ պահպանելով իր ճանաչելիությունը:
 

Ահա նոր լոգոտիպը՝

Նոր լոգոտիպը կօգտագործվի Volkswagen ավտոմեքենաների վրա, դիլերային կենտրոններում և բրենդի պրեզենտացիաների ընթացքում: Նախ կթարմացվեն  ընկերության կենտրոնները Եվրոպայում, հետո Չինաստանում, իսկ 2020-ից՝ ԱՄՆ-ում և այլ երկրներում: Volkswagen-ի ռեդիզայնը պլանավորվում է ամբողջությամբ ավարտել 2020-ի կեսերին: 

Նաև Volkswagen-ը կփոխի իր մեքենաների գովազդային ձայնը. տղամարդու փոխարեն հնչյունավորումը կկատարի կին՝ «քաղցր, հաճելի ու ինքնավստահ ձայնով»՝ ինչպես նշել են ընկերության ներկայացուցիչները:
Նոր լոգոտիպի մասին Volkswagen-ը առաջին անգամ հայտնել է 2019-ի գարնանը Carscoops հրատարակչությունում, իսկ օգոստոսին ավտոարտադրողի նոր լոգոտիպը հայտնաբերեց Autoweek հրատարակչությունը: Հիշեցնենք, որ Volkswagen-ն իր լոգոտիպը չէր փոխել 2000 թվականից:

Այս լոգոտիպի մասին այսքանն էինք նախատեսել, իսկ դուք կարող եք շարունակե՛ք ընթերցել  մի հետաքրքիր պատմություն ևս՝ «I love NY. մի լոգոտիպի պատմություն»: 
Ցանկանու՞մ եք չկրկնվող ու հիշվող լոգոտիպ, Բրենդոնը կօգնի այդ հարցում: Մենք արդեն 6-րդ տարին է՝ զբաղվում ենք այդ գործով, ու մեր պրոֆեսիոնալ թիմի աշխատանքից գոհ են մնացել տասնյակ հաճախորդներ: Ավելի մանրամասն քննարկում ունենալու համար կարող եք գրել մեր Ֆեյսբուքյան էջին կամ [email protected] էլեկտրոնային հասցեին կամ զանգահարել 055 99 90 15 հեռախոսահամարին: