Որակյալ և անվճար իլյուստրացիաների 8 կայք

Հաճախ ոչ բոլոր աշխատանքների համար է հնարավոր վարձակալել առաձին մասնագետների, ուստի պետք է լինում նախագիծը ավարտին հասցնել՝ սահմանափակվելով եղած ռեսուրսներով: 

Բրենդոնի այսօրվա բլոգը նվիրված է հենց այն իրավիճակին, երբ իլյուստրատորի համար հատկացված առանձին բյուջե չկա: Այս դեպքում  միանգամից վճարովի սթոքերի օգնությանը դիմել պետք չէ, իսկ Pixabay, Unsplash ու Pexels-ից օգտվում են բոլորը: Համացանցը ողողված է անվճար ու իսկապես որակյալ իլյուստրացիաներով, իսկ թե ինչպես գտնել դրանք՝ կիմանաք Բրենդոնում հենց հիմա:

 ls.graphics

Այստեղ կա տարբեր ոճերի 7 հավաքածու, որոնց օգտագործման համար պարտադիր է դեպի կայք հղումը: Անվճար տրվում է PNG տարբերակ:

 

Ouch!

Հարյուրավոր թրենդային իլյուստրացիաներ Dribbble-ի դիզայներներից: Անվճար տրվում է PNG տարբերակ: Օգտագործման համար պարտադիր է դեպի կայք հղումը:

 

Indian Doodle Illustration Pack

Հիմնական մասը հնդկական ուղղվածությամբ 60 կերպարներն են, բայց միևնույն ժամանակ կան նեյտրալ կերապարներ: Ֆորմատներ՝ PNG, SVG, EPS: Կարելի է օգտագործել միայն թվային նախագծերի համար:

 

Isometric

Եվս մի open-source հավաքածու՝ կազմված 52 իլյուստրացիայից:

 

Open Peeps

100+ կերպարներով տեսադարան է, որի նկարներն առանց հեղինակային իրավունքների նշման կարելի է օգտագործել ինչպես անձնական, այնպես էլ կոմերցիոն նպատակներով: Անվճար տրվում է հետևյալ ֆորմատներով՝ Sketch, Figma, PNG, SVG. 

 

Shapefest

Եռաչափ երկրաչափական մարմինների ահռելի մեծ հավաքածու կա այս հարթակում՝ 10 000+ խորանարդներ, բուրգեր, գնդեր և այլ մարմիններ՝ ներկայացված 11 գույներով, 32 դիտանկյունով:

 

Sapiens

Google-ի ոճով իլյուստրացիաների պատրաստման համար նախատեսված օնլայն կոնստրուկտոր է: Էքսպորտը հնարավոր է PNG և SVG տարբերակներով, իսկ օգտագործման համար սահմանափակումներ չկան:

 

Mixkit

Այստեղ ներկայացված են տարբեր ոճի նկարներ ու օգտագործումը ազատ է թե՛ անձնական, թե՛ կոմերցիոն նպատակների համար: Օգտագործելիս սկզբնաղբյուրը նշելը ցանկալի է, բայց ոչ պարտադիր:

Դե ինչ, հուսով ենք այս հարթակները ինչ-որ չափով կօգնեն Ձեզ, իսկ եթե օգտվում եք այլ հարթակներից ևս, անպայման տեղեկացրեք մեզ: Իսկ մենք խորհուրդ ենք տալիս ընթերցել ևս մեկ նյութ Բրենդոնի բլոգից՝ «Փաթեթավորման օրինակներ, որոնք կստիպեն գնել ապրանքը»: