YouTube-ում հայտնվել է գովազդի նոր տեսակ՝ Video action campaigns: Ինչպես հայտնում են Google-ի բլոգում՝ գովազդի այս տեսակը կօգնի մեծացնել կոնվերսիաների քանակը: Հիշում եք, չէ՞, գովազդի յուրաքանչյուր տեսակ նախատեսված է կոնկրետ նպատակին հասնելու համար, և այս մեկն էլ բացառություն չէ:
Արշավի այս տեսակը թույլ կտա ցուցադրել վիդեոհայտարարություններ գործողության մղող կոճակով միաժամանակ մի քանի տեղում՝ YouTube-ի լրահոսում, հոլովակը նայելու էջում և Google-ի գործընկեր հանդիսացող ռեսուրսներում: Այս ամենն իրականացվելու է մեկ ընդհանուր արշավի շրջանակներում:
Ապագայում YouTube-ը պլանավորում է է՛լ ավելի ընդլայնել առաջարկը ու ավելացնել գովազդի տեղադրման հնարավորությունները:
Այսօրվա թարամցումը սա էր, իսկ մենք հիշեցնենք, որ YouTube-ը արգելեց վիդեոները, որոնցում ասվում է, որ կորոնավիրուս գոյություն չունի կամ դա 5G-ի հետևանք է: