ԲՐԵՆԴԻՆԳ
Բրենդինգը կարևոր դեր է խաղում հաճախորդների հետ հուսալի և երկարատև հարաբերությունների կառուցման գործընթացում: Բրենդի ստեղծումը յուրաքանչյուր կազմակերպության զարգացման համար լուրջ քայլ է:
Բրենդինգի գլխավոր նպատակը եզակի, հիշվող և ճանաչելի ապրանքանիշի ստեղծումն է, որն իր արտաքին տեսքով, ներքին բովանդակությամբ և տեղեկատվական հաղորդագրությամբ առավելագույնս համապատասխանում է թիրախային լսարանի հետաքրքրություններին, սպառողի սպասումներին, նրանց կողմից ընկալվում է պարզորեն, ամբողջական, ուշադրություն է գրավում, վստահություն է ներշնչում արտադրանքի/ծառայության բարձր որակի հանդեպ և ցանկություն է առաջացնում ձեռք բերել այն (գնել, պատվիրել): Ստեղծելով բրենդ՝ կարևոր է պահպանել ապրանքանիշի բոլոր տարրերի և բաղադրիչների համախմբությունը՝ սկսած անվանումից և պատկերը տեսանելի դարձնելուց մինչև բովանդակային ձևավորում և կորպորատիվ էթիկա: Դրանք պետք է լրացնեն միմյանց և փոխկապակցված լինեն:
ՍՈՑԻԱԼ-ՄԵԴԻԱ ՄԱՐՔԵԹԻՆԳ
SMM-ն ապահովում է՝
1.Տեղեկատվության արագ տարածումը. թույլ է տալիս արագ հասցնել կարևոր տեղեկատվությունը թիրախային լսարանին:
2.Հետադարձ կապը. SMM-ն գործիք է, որի միջոցով հնարավոր է ապահովել վայրկենական հետադարձ կապ և այդպիսով բարելավել հաճախորդների սպասարկման որակը:
3.Վաճառքը. զարգացնելով ներկայացուցչություն ճիշտ ընտրված սոցիալական հարթակում՝ կարելի է զգալիորեն ավելացնել վաճառքները: Թիրախավորված գովազդը թույլ է տալիս ցույց տալ Ձեր առաջարկն արդեն շահագրգռված սպառողներին:
4.Մրցակիցների գործունեությանը հետևելը. SMM-ն արդիական է նաև Ձեր մրցակիցների համար: Եղեք տեղեկացված մրցակիցների գործունեության մասին: Դա թույլ կտա ավելի լավ մշակել Ձեր առաջարկը և հաճախորդների ավելի մեծ հոսք գրավել:
5.Անցուդարձի ներգրավումը կայքում. Հրապարակեք բլոգային գրառումները սոցիալական ցանցերի էջերում, որպեսզի դրանք ավելի հասանելի լինեն Ձեր թիրախային լսարանի համար:
SMM-ն պարզապես գործիք է կազմակերպության առաջնային նպատակին հասնելու համար: SMM առաջխաղացման արդյունքները տեսանելի կլինեն մի քանի ամիս անց, այդ պատճառով սկսելով աշխատանքը սոցցանցերում՝ անհրաժեշտ է ռազմավարություն և բովանդակային պլան մշակել նվազագույնը երեք ամսվա համար:
WEB-ԿԱՅՔԵՐ
Կայքը կազմակերպության դեմքն է: Գրագետ մշակված կայքն օգնում է փոքր կազմակերպություններին արագ զարգանալ և հաճախորդներ գրավել:
Մեզ մոտ կարող եք պատվիրել՝
Այցեքարտ-կայքը պարզ կառուցվածք ունեցող կայք է, որը ներառում է կազմակերպության գործունեության և ներկայացվող ապրանքների/ծառայությունների մասին հիմնական տեղեկատվություն:
Կորպորատիվ կայքը, համեմատած այցեքարտ-կայքի հետ, ավելի շատ էջեր ունի: Դա թույլ է տալիս կայքում տեղադրել նորություններ, կազմակերպության պատմությունը, գործընկերների մասին տեղեկատվություն և այլն:
Համացանց-խանութները կայքեր են, որոնք ներկայացնում են կազմակերպության ողջ ապրանքային նմուշակազմը: Հնարավոր է պատվիրել և վճարում կատարել կայքի միջոցով: Պատվերը կատարվում է երեք շաբաթվա ընթացքում:
ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Մարքեթինգային հետազոտություններն իրենցից շուկայի որոշակի սեգմենտն ուսումնասիրելուն ուղղված աշխատանքների համակարգ են ներկայացնում:
Մարքեթինգային հետազոտությունը տեղեկատվության հավաքումը, մշակումն ու վերլուծությունն է, որի նպատակն է վարչական որոշումներ ընդունելիս նվազեցնել անորոշության գործոնը:
Ձեռնարկությունների կողմից ամեն տարի իրականացվող մարքեթինգային հետազոտությունները տարբերակվում են ինչպես մասշտաբով, այնպես էլ տեսակով: Դրանցից յուրաքանչյուրն ինքնուրույն սահմանում է հետազոտությունների թեմատիկան և ծավալը՝ ելնելով առկա հնարավորություններից և տեղեկատվության պահանջից, այդ պատճառով զանազան կազմակերպությունների կողմից իրականացվող մարքեթինգային հետազոտությունները կարող են տարբեր լինել:
Այսօր տեղական ձեռնարկությունների կողմից մարքեթինգային հետազոտությունների իրականացումն ավելի շատ բացառություն է, քան կանոնավոր գործունեություն:
Դրա պատճառներն են՝
Մանրազնին ուսումնասիրություն՝ հետազոտության յուրաքանչյուր փուլի մանրամասն պլանավորում, բոլոր գործողությունների իրականացման բարձր որակի ապահովում, հետազոտող խմբի պրոֆեսիոնալիզմ և պատասխանատվության զգացման առկայություն:
Գովազդ
Գովազդային արշավները կօգնեն ապահովել Ձեր կազմակերպության, ապրանքի կամ ծառայության առաջխաղացումն այն հարթակում, որտեղ կենտրոնացված է Ձեր թիրախային լսարանը:
Գովազդային ռազմավարության մշակման ժամանակ հաշվի ենք առնում հետևյալ գործոնները՝
Անցկացնում ենք գովազդային արշավներ սոցիալական ցանցերում և որոնման համակարգերում: Դա թույլ կտա Ձեզ ավելի մոտ լինել Ձեր պոտենցիալ հաճախորդներին: