GREENER

փաթեթավորման դիզայն

Անուն: Greener
Ամսաթիվ: 2017
Նախագիծ: Փաթեթավորում

«Greener» յոդացված ըմպելիքի գաղափարի հեղինակն է «Կանաչ մարքեթինգ» դասընթացի մասնակից Էմիլի Հովհաննիսյանը: «Greener»-ը էկոլոգիապես մաքուր հավելումներով ըմպելիք է, որը օգնում է ակտիվացնել ուղեղի աշխատանքը և նպաստում է ինքնազգացողության բարելավմանը:
«Կանաչ մարքեթինգ» դասընթացի շրջանակներում «Greener» յոդացված ըմպելիքի համար իրականացվել է ապրանքի շշի ձևաստեղծային և պատկերավոր դիզայն, նեյմինգ և դիրքավորում:
Հիմնախնդիրն էր դիզայնի միջոցով սպառողի մոտ առաջացնել մաքրության, թարմության և տվյալ ըմպելիքի հատկություններին համարժեք զգացողություններ: Սպառողի ենթագիտակցության մեջ ցողը առաջացնում է մաքրության և թարմության զգացողություն, իսկ տերևները բնականի և օրգանիկության զգացողություն: Դիզայնը իրականացված է մաքսիմալ պարզ և ընկալելի սպառողի կողմից:




Նմանատիպ աշխատանքներ

BLAST

փաթեթավորման դիզայն

ՆԱՐԻՆԵ

փաթեթավորման դիզայն

PASTERIA

փաթեթավորման դիզայն

VITA

փաթեթավորման դիզայն

Տեսնել Բոլոր Աշխատանքները