PASTERIA

փաթեթավորման դիզայն

Անուն: Pasteria
Ամսաթիվ: 2017
Նախագիծ: լոգոտիպ, ապրանքի դիզայն, փաթեթավորում

«Pasteria» մակարոնեղենի արտադրման համար իրականացվել է ապրանքանշանի և փաթեթավորման դիզայն,նեյմինգ:
Մակարոնեղենի շուկան ինչքան համով այնքան էլ բարդ շուկա է , քանի որ սպառողները ձգտում են հիմնականում իտալական արտադրանքի,իսկ մենք գիտենք որ իտալական մակարոնեղենն արդեն բրենդ է դարձել՝ ասոցացվելով որակի և համի հետ:
Հիմնախնդիրն էր արտադրանքի արտաքին ձևավորման և անվան միջոցով ստանալ Իտալիայի շունչը և այն փոխանցել սպառողներին: Երկար որոնումներից և ուսումնասիրություններից հետո մենք եկանք PASTERIA անվանման եզրահանգմանը՝ հիմքում ունենալով PASTA բառը,որպես հիմնական ասոցիատիվ արմատ:
Իսկ ահա լոգոտիպի մեջ պետք էր ստեղծել բնական հիմքից պատրաստված մթերքի ասոցացիա, ուստի մենք հիմնական շեշտադրումներն արեցինք հասկային էլեմենտների վրա

Փաթեթավորման դիզայնի մեջ մենք հանգեցինք այն կարևոր եզրահանգման,որ հաճախորդը պետք է տեսնի տուփի պարունակությունը,և փաթեթավորման 80%-ին տվեցինք թափանցիկություն, քանի որ ոչ թափանցիկ փաթեթավորումը ենթագիտակցորեն վախեր և անվստահություն է առաջացնում սպառողների մոտ: Փաթեթավորման մեջ օգտագործված գույնները ներդաշնակորեն ինտեգրվում են անմիջապես արտադրանքի գունային գամայի հետ, ստեղծելով վիզուալ գրավիչ և ախորժալի դիզայն:
Փաթեթավորումը իրականացված է չափազանց պարզ ոճով, մինիմալ օբյեկտների օգտագործումով և խիստ բալանսի պահպանումով:




Նմանատիպ աշխատանքներ

BLAST

փաթեթավորման դիզայն

ՆԱՐԻՆԵ

փաթեթավորման դիզայն

VITA

փաթեթավորման դիզայն

GREENER

փաթեթավորման դիզայն

Տեսնել Բոլոր Աշխատանքները