BLAST

փաթեթավորման դիզայն

Անուն: Blast
Ամսաթիվ: 2017
Նախագիծ: Փաթեթավորում

«Blast»-ը սպիտակուցներով հարուստ էներգետիկ ըմպելիք է՝ նախատեսված սպորտսմենների և սպորտով զբաղվող մարդկանց համար: «Blast» էներգետիկ ըմպելիքի համար իրականացվել է ապրանքի շշի ձևաստեղծային և պատկերավոր դիզայն, նեյմինգ և դիրքավորում: Հիմնախնդիրն էր ստեղծել դիզայն, որը առաջնահերթ կփոխանցեր սպառողին ըմպելիքի հատկությունները և նշանակությունը, ինչպես նաև կլիներ տպավորիչ, հիշվող, գրավիչ, եզակի և ունիվերսալ: Այս բոլոր հիմնախնդիրները լուծելու համար ընտրվեցին համապատասխան գույներ, ոճ, բնութագրական տարրեր, մշակվեց համապատասխան տառատեսակ: Հատկանշական տարրերից են մկանային հյուսվածք հիշեցնող հատվածները, որոնք պատկերավոր կերպով ազդում են սպառողի ենթագիտակցության վրա և միևնույն ժամանակ սերտ կապ ունեն ապրանքի կարգախոսի հետ: Շշի վիզուալ բնութագրական հատկանիշներն են էներգիան, տոնուսը և ուժը:




Նմանատիպ աշխատանքներ

VITA

փաթեթավորման դիզայն

GREENER

փաթեթավորման դիզայն

PASTERIA

փաթեթավորման դիզայն

Տեսնել Բոլոր Աշխատանքները