Գորիս

լոգո դիզայն և բրենդինգ

Անուն:  Գորիս
Տարեթիվ:  2017 - 2018
Նախագիծ:  լոգո դիզայն և բրենդինգ

Մեր շատ սիրելի Գորիս քաղաքի համար իրականացրել ենք բրենդինգ, որը հետագայում շատ զբոսաշրջիկների համար պետք է ծառայի որպես ուղեցույց: Հիմնախնդիրն էր բրենդինգի միջոցով պատմել Գորիս քաղաքի մասին, ներկայացնել նրա մշակութային առանձնահատկությունները: Նախքան աշխատանքը սկսելը այցելեցինք Գորիս, ուսումնասիրեցինք տեղանքը, առանձնացրեցինք Գորիսի հատկանշական տարրերը: Այսպիսով գտանք մեզ անհրաժեշտ ոգեշնչման աղբյուրները բրենդինգը իրականացնելու համար: Դրանք էին սրածայր ժայռերը, որոնք իրենց տեսակով եզակի են և կան միայն Գորիսում, քարանձավները, տները, տանիքները, քարերի շարվածքը (գորիսեցիները անվանում են բարքաշ), պատշգամբները, պատուհանների և դռների կամարաձև կառուցվածքը, բնությունը: Այս ամենը այն հատկանշական տարրերն էին, որոնք միասին պետք է կերտեին Գորիսի կերպարը:




Նմանատիպ աշխատանքներ

ՆԱՐԻՆԵ

լոգո դիզայն և բրենդինգ

ICE DESSERT

լոգո դիզայն և բրենդինգ

ՆՍՏԻԳՆԱՆՔ

լոգո դիզայն և բրենդինգ

Տեսնել Բոլոր Աշխատանքները