ՆՍՏԻԳՆԱՆՔ

վեբ կայքեր

Անուն: Nstignanq
Ամսաթիվ: 2017
Նախագիծ: լոգո դիզայն, բրենդինգ, վեբ կայք

«Նստի գնանք» ընկերության համար իրականացվել է լոգոտիպի դիզայն և վեբ-կայքի ստեղծում: «Նստի գնանքը» հանդիսանում է միջնորդ վարորդների և ուղևորների միջև: Այս կայքի միջոցով վարորդները որևէ տեղ ճանապարհորդելիս կարող են գտնել ուղևորներ, իսկ ուղևորները իրենց հերթին հնարավորություն են ունենում օգտվել շահավետ փոխադրամիջոցից:
Հիմնախնդիրն էր ստեղծել լոգոտիպ, որը իր դիզայն լուծումներով և օգտագործված տարրերով անմիջական կապ կունենար ծառայության գործունեության հետ: Որպես ուղևորափոխադրության հետ կապ ունեցող ծառայություն լոգոյի ստեղծմանը հիմք ծառայեցին ճանապարհը և գեոլոկացիայի նշանը: Գունային ընտրությունը ևս պատահական չի իրականացվել: Դեղինը և մոխրագույնը մարդու ենթագիտակցության մեջ ասոցացվում են տաքսու գույների հետ: Բացի այդ օգտագործված տարրերը հանդես են եկել հենց իրենց հատկանշական գույներով՝ ճանապարհը՝ մոխրագույն, իսկ երթևեկության գծերը՝ դեղին:




Նմանատիպ աշխատանքներ

SMOK

վեբ կայքեր

FRUTTO

վեբ կայքեր

ARTCONSTRUCTION

վեբ կայքեր

Տեսնել Բոլոր Աշխատանքները