Մարդիկ պատրաստ են գովազդ տեղադրել ամեն հրապարակման վրա, միայն թե հավաքեն շատ դիտումներ: Անգամ անձնական լուսակարների վրա հնարավոր է հանդիպել գովազդի, և թե որքանով դա իմաստ ունի՝ դատեք ինքներդ: Իսկ այսօրվա մեր բլոգը նվիրված է գովազդի մոդերացիան բարեհաջող անցնելուն ու գովազդի արգելափակման մասին հաղորդագրություն չստանալուն:
Սոցկայքերում գովազդը սահմանափակված է հստակ շրջանակներով, քանի որ կայքի կանոնները կոնկրետ տեսակի գովազդներն արգելող շատ ու շատ կետեր ունեն: Որքան էլ այս քաղաքականությունը կոշտ է, մի փոքր մտածելով կհասկանանք, որ միանգամայն արդարացված է:
Մարդը օրական միջինում 6 ժամ անց է կացնում սոցկայքերում, ուստի ղեկավարությունն իր առջև նպատակ ունի օգտատերերի համար ապահովել թեթև ու անհոգ ժամանց՝ իր քաղաքականությունը ուղղելով դեպի հանդուրժողականության, հումանիզմի, էթիկայի տարածումը: Մարդու անցկացրած ժամանակը կայքում հնարավոր է երկարաձգել միայն հետաքրքիր ու օգտակար կոնտենտի միջոցով:
Կայքերում ամենից շատը արգելափակումներ ու նախազգուշացումներ են արվում նվաստացուցիչ, վիրավորանք պարունակող, մարդկանց թերությունները մատնանշող, մերկ կամ կիսամերկ մարմին, զենքի վաճառք, օնլայն խաղատներ, ալկոհոլ և ծխախոտ պարունակող հրապարակումների համար: Գովազդում չի կարելի նաև հրահանգել մարդկանց ինչ-որ գործողություն անել, օրինակ՝ վե՛ր կաց, գնի՛ր հենց հիմա:
Սոցկայքերում երկու տեսակ մոդերացիա է իրականացվում՝ ավտոմատ, որը կատարվում է բոտի կողմից, և ձեռքով, որը կատարվում է մոդերացիայի մասնագետի կողմից:
Երկրորդ տեսակն ավելի խիստ է, քանի որ աշխատակիցներն ունեն հասանելիություն դեպի ձեր ողջ գովազդային հաշիվը, բիզնես-էջն ու կայքը, որը պատրաստում եք գովազդել: Օրինակ՝ կարող է արգելվել հետևյալ գովազդային հրապարակումը. գինեգործությամբ զբաղվող ընկերությունն ունի կայք, իսկ դրա ֆեյսբուքյան էջում տեղադրվում է ու գովազդի տակ դրվում մի նկար, որտեղ մի խումբ երիտասարդներ մասնակցում են ալկոհոլային երեկույթի: Կամ, օրինակ, երբ գեղեցկության սրահը խոստանում է արագ արդյունք իր առաջարկած պրոցեդուրայից անմիջապես հետո: Սա մոդերատորները դիտարկում են որպես սուտ և չեն թույլատրում գովազդել:
Ուստի խորհուրդ է տրվում անել հետևյալը՝
1.Շատ ուշադիր ծանոթանալ մոդերացիայի կարգին: Սոցկայքերը, բնականաբար, դեմ չեն գովազդին, նրանք դեմ են անորակ կամ վնասակար հրապարակումների տարածմանը:
2.Ստուգե՛ք՝ համապատասխանու՞մ է արդյոք հրապարակման մեջ առկա տեքստի քանակը սահմանաչափին: Սա վերաբերում է հենց լրահոսում արվող հրապարակումներին, այլ ոչ թե սթորիներին: Ստուգման հարցում ձեզ կօգնի Facebook-ի այս փլագինը՝ Text overlay tool:
3.Եթե երկու կետն էլ բավարարվել է, ապա մեկ անգամ ևս ընթերցե՛ք հայտարարությունը, քանի որ ինչպես փորձն է ցույց տալիս՝ վերջին պահին միշտ էլ ինչ-որ բան ենթակա է լինում փոփոխության:
Չնայած խիստ կանոններին՝ սոցկայքերում գովազդն այժմ ամենաարդյունավետների շարքին է դասվում, ուստի երբեք մի՛ հրաժարվեք դրանից: Չե՞ք ցանկանում ինքներդ զբաղվել այդ հարցով, դիմե՛ք Բրենդոնին: Մենք զբաղվում ենք սոցկայքերում բիզնես էջերի առաջխաղացմամբ, ու պարզապես զանգահարելով 055 999 015 հեռախոսահամարին՝ կարող եք ծանոթանալ մեր կողմից մատուցվող SMM ծառայությունների մանրամասներին ու լրացնել բրիֆը, եթե ցանկանում եք մեզ տալ հավելյալ պատկերացում ձեր բիզնեսի մասին:
Իսկ այս թեմայի շուրջ ևս մեկ նյութ ընթերցելու համար կարող անցնել այս հղմամբ՝ «5 անհաջող գովազդային արշավ: Ի՞նչ պետք չէ անել»: