Գույնը մեծ դեր է խաղում ընկալման մեջ և ազդում մարդու վարքագծի, որոշումներ կայացնելու վրա: Օրինակ, բրենդի խորհրդանշաններում օգտագործվող տարբեր գույները կարող են ազդել իր հեղինակության վրա, և միշտ չէ, որ այդ ազդեցությունը դրական է լինում:
Փորձենք հասկանալ, թե ինչու՞ են որոշ ապրանքանիշեր ընտրել հենց այդ գույները իրենց լոգոների համար:
Կարմիր
Լոգոտիպերի համար այս վառ գույնը ընտրած բրենդների շարքում են՝ Coca-Cola, Canon, Levi's, H&M և այլն:
Կարմիր գույնի դրական էներգիան ասոցացվում է ուժի, կրքի, էներգիայի, անվախության հետ: Բայց կա նաև բացասական կողմ՝ կարմիր գույնը կարող է ասոցացվել վախի, վտանգի, ցավի և սպառնալիքի հետ:
Գույնի հոգեբանության մեջ կարմիրի մի քանի առանձնահատկություններ՝
Կարմիր գույնի սիրահարների անհատական բնութագրերն են՝ էներգիան, արկածախնդրությունը և հանդգնությունը:
Նարնջագույն
Բրենդներ, որոնք ընտրել են նարնջագույնը իրենց լոգոտիպի համար՝ Amazon, Orange, Mozilla FireFox և այլն:
Նարնջագույնը կարող է հանգեցնել հետևյալ դրական հույզերին՝ մարդամոտություն, ջերմություն, ինչ-որ նոր բան սկսելու ցանկություն: Այն կարող է նաև բացասական զգացմունքներ առաջացնել՝ հիասթափություն, ինչ-որ բան կորցնելու զգացում:
Գույնի հոգեբանության մեջ նարնջագույնի մի քանի առանձնահատկություններ՝
Նարնջագույնի սիրահարների անհատական բնութագրերն են՝ արկածախնդրություն, մրցունակություն, անբարյացկամություն:
Դեղին
Բրենդներ, որոնք իրենց լոգոտիպի համար ընտրել են դեղինը՝ Nikon, Hertz, Bic, McDonald's և այլն:
Դրական ազդեցություններ, որոնք կարող է առաջացնել դեղինը՝ լավատեսություն, ջերմություն, երջանկություն, ստեղծագործելու ցանկություն: Բացասական ազդեցություններն են՝ վախ, անտեղյակություն, վրդովմունք:
Դեղինի մի քանի առանձնահատկություններ գույնի հոգեբանության մեջ՝
Դեղինի սիրահարների անհատական բնութագրերն են՝ անկախությունը, նպատակասլացությունը:
Կանաչ
Ըստ գույնի հոգեբանության՝ կանաչը համարվում է առողջության, թարմության, բնության, մաքրության և աճի խորհրդանիշ: Բացասական ասոցիացիաներից են՝ ձանձրույթը, զոհաբերությունը, թուլությունը:
Գույնի հոգեբանության մեջ կանաչի առանձնահատկություններից են՝
Մարդիկ, ովքեր նախընտրում են կանաչը, հոգեբանական տեսանկյունից համարվում են բաց և ընկերասեր:
Կապույտ
Ըստ գույնի հոգեբանության՝ կապույտը ասոցացվում է հետևյալ զգացմունքների հետ՝ վստահություն, հավատարմություն, տրամաբանություն, խաղաղություն, անվտանգություն: Բացասական ասոցիացիաներն են՝ սառնությունը, մեկուսացումը, անտարբերությունը:
Գույնի հոգեբանական առանձնահատկություններից են՝
Կապույտը նախընտրողների անհատական բնութագրերն են՝ նվիրվածությունը, հասարակ լինելը, քաղաքակիրթ լինելը:
Մանուշակագույն
Milka, Hallmark, Yahoo և այլ բրենդներ իրենց լոգոտիպի գույնը ընտրել են մանուշակագույնը:
Ըստ գույնի հոգեբանության՝ մանուշակագույնը ասոցացվում է հետևյալ զգացմունքների հետ՝ ազատություն, երևակայություն, հարստություն: Բացասական ասոցիացիաներն են՝ անկանոն տրամադրություն, դաժանություն, դեպրեսիա:
Ձեզ ենք ներկայացնում մի քանի հիմնական առանձնահատկություններ, որոնք օգտակար են հատկապես մարքեթինգային ընկերությունների համար՝
Մանուշակագույնի սիրահարների անհատական բնութագրերն են՝ զգայունությունը, հասկացողությունը:
Վարդագույն
Վարդագույնը վառ և նկատելի գույն է, այդ պատճառով միայն մի քանի բրենդներ են համարձակվել իրենց լոգոներում օգտագործել այն:
Վարդագույնը գույնի հոգեբանության տեսանկյունից նույնպես ունի դրական և բացասական կողմեր: Դրականներից են՝ կիրքը, ստեղծագործելու ունակությունը, ձգտումը դեպի նորը: Բացասականներից են՝ վրդովմունքը, ըմբոստությունը, թեթևամտությունը:
Գույնի առանձնահատկություններից են՝
Վարդագույնը նախընտրողների անհատական բնութագրերն են՝ ձգտումը դեպի նորը, գործնական լինելը:
Սև
Սևը համարվում է դասական գույն, և դա հաճախ ասոցացնում են սգի հետ, ինչը սխալ է:
Դրական ասոցիացիաներն են՝ էլեգանտություն, անվտանգություն, ուժ, իշխանություն, հարստություն: Բացասականները՝ սառնություն, զայրույթ, վտանգ, ճնշում, դեպրեսիա, սուգ:
Առանձնահատկություններն են՝
Սևը սիրող մարդկանց անձնային հատկանիշներն են՝ վճռականությունը, ինքնավստահությունը, լրջությունը:
Սպիտակ, արծաթագույն
Սպիտակը ասոցացվում է մաքրության և թարմության հետ: Տեսնենք թե ինչպե՞ս են այն նկարագրում հոգեբանները և ի՞նչ նշանակություն ունի բրենդային մարքեթինգի համար:
Դրական ասոցիացիաներն են՝ մաքրությունը, անմեղությունը, պարզությունը: Բացասականներն են՝ դատարկությունը, անտարբերությունը:
Ահա մի քանի առանձնահատկություն գույնի հոգեբանության հետ կապված՝
Անձնային հատկանիշներն են՝ լավատեսություն, անկախություն, անմեղություն:
Օգտագործելով մարքեթինգային գույնի հոգեբանության գիտելիքները՝ դուք կարող եք ստեղծել ապրանքանիշի ճիշտ պատկերը սպառողների համար: Պրոֆեսիոնալ չե՞ք այս ասպարեզում. վստահե՛ք Բրենդոնին, ու մենք կստանանք լավագույն լուծումները Ձեր բրենդի առաջխաղացման համար: Սեղմելով այստեղ՝ կծաթոթանաք մեր արդեն իսկ հաջողությամբ պսակված աշխատանքներին, իսկ այս հղմամբ անցնելով՝ կծանոթանաք մեր ծառայություններին: