Նեյմինգի 5 կարևոր կանոն

Սոցիալական ցանցերն ու համացանցը փոխել են մեր աշխատելու, հաղորդակցվելու, գնումներ կատարելու ձևերն ու եղանակները: Զարմանալի չէ, որ ընկերությունները նույնպես պետք է հարմարվեն խաղի նոր կանոններին: Տեխնոլոգիաների զարգացումն ուղղակիորեն ազդում է ապրանքանիշի ձևավորման վրա։ Ապրանքանիշի կայացման առաջին և ամենակարևոր գործոնը անվանումն է։ Բրենդոնի այսօրվա բլոգում կբացահայտենք հաջողված նեյմինգի կանոնները։

 

1. Կարճ անունները շահեկան են

Հաճախ ապրանքի անվանումը նույնն է, ինչ կայքի URL-ը: Սա ուղղակի հուշում է մարքեթոլոգների համար. կարճ անունը ավելի լավ է: Ուորթոնի հետազոտությունը պարզել է, որ յոթ կամ պակաս նիշերից բաղկացած անունները ավելի շատ որոնումների և մեծ հետաքրքրության պատճառ են դառնում: Նույն փորձը հստակ ցույց տվեց 2% շեղում յուրաքանչյուր նիշի՝ ընդունելի տիրույթից դուրս ավելացնելու դեպքում:

2. Ավելի լավ է պարզ ու հասկանալի անուն հորինել, քան խճճել բարդ լուծումներով

Անունների կարևորությունը ընկերություններին ստիպում է ընտրել կարճ, հաճախ՝ հորինված անուններ (Amazon, Spotify, Uber, Google): Անվանումը պետք է լինի ոչ միայն կարճ, այլև հասկանալի։ Կարճ ու ինքնատիպ լինելը, իհարկե, հիանալի են, բայց միայն այն դեպքում, երբ հաճախորդն արդեն գիտի ձեր արտադրանքի մասին: Amazon-ը, Uber-ը և այլ հայտնի կազմակերպություններ մեծ գումարներ են ծախսում իրենց անունները հրապարակելու համար: Եթե ​​չունես մի քանի ավելորդ միլիոն, լավագույն լուծումը պարզ ու հասկանալի անուն գտնելն է։ Եվ այո, դա այնքան էլ հեշտ չէ:

3. Մի մոռացեք վիրտուալ օգնականների մասին

Մենք ապրում ենք թվային դարաշրջանում, ուստի կարևոր է, որ  Յանդեքս Ալիսան, Սիրին և այլ ձայնային օգնականները հստակ ընկալեն ձեր արտադրանքը: Անունը պետք է հնչի այնպես, որ սպառողը, առանց աղավաղելու, հրաման տա վիրտուալ օգնականին, և վերջինս կարողանա այն հասկանալ և գտնել ցանցում։

4. Կենտրոնացեք սմարթֆոնի էկրանին

Որպեսզի ապրանքանիշը ճանաչվի առաջին իսկ սեղմումից, օգտագործվում են հատուկ տառատեսակներ, լոգոներ և դիզայնի այլ տարրեր։ Օգտատերը արագ մշակում է տեղեկատվությունը, ինչը նշանակում է, որ ապրանքանիշը պետք է ճանաչելի լինի մեկ հայացքից։

5. Մի կենտրոնացեք միայն հնչեղ անուններ տալու վրա

Այո, անունը հսկայական դեր է խաղում, բայց այն պետք է համահունչ լինի ապրանքատեսակին, բովանդակությանը, դիզայնին և ընդհանուր ոլորտին։ Սա հատկապես կարևոր է երիտասարդ սպառողների համար:

Ապրանքի անվանումը և դիզայնը պետք է արտացոլի նաև որակը։ Մնացե՛ք Բրենդոնի բլոգի հետ նոր հմտություններ ձեռք բերելու, հետաքրքիր և ինֆորմատիվ նյութերի համար, իսկ նեյմինգի վերաբերյալ ընթերցեք նաև «Նեյմինգ: Ընկերության համար անուն մտածելու 6 տարբերակ»։