Telegram. կապ մոտակայքում գտնվող օգտատերերի հետ ու կոտրված էլ. փոստերի որոնում:

Հայտնի Telegram-ն այս տարվա հունիսի սկզբին գործարկեց աշխարհագրական չատերի բետա տարբերակների փակ թեստավորումը: Դրանք թեմատիկ չատեր են, որոնք կցված են որոշակի աշխարհագրական տեղանքի:

Այսպիսի չատի մեջ կարող են մտնել մարդիկ, որոնք գտնվում են կոնկրետ տարածքում, որը նախապես նշվում է չատի ադմինիստրատորի կողմից: Որպեսզի օգտատերերը կարողանան մտնել չատ և սկսել զրույցը, դրանք պետք է  բաց, հանրային լինեն:

Մտնելով աշխարհագրական չատ՝ օգտատերը կարող է ընտրել  տվյալ տարածքում գտնվող և այդ չատին անդամակցող մարդկանցից մեկին ու գրել նրան: Ըստ նկարագրի՝ ֆունկցիան նման է  CouchSurfing  ծառայության Hangouts բաժնին, որում ճանապարհորդները կարող են միմյանց հետ ծանոթանալ և հանդիպում պլանավորել:

Telegram-ում կա մի օգտակար թարմացում ևս: Ստեղծվել է բոտ, որում կարող եք ստուգել՝ արդյոք ձեր փնտրած էլեկտրոնային փոստի հասցեն լրիվ բաց հասանելիության մեջ է, թե ոչ, և ինչ գաղտնաբառ է դրված դրա վրա: Բոտը կոչվում է  MailSearchBot, և որպեսզի իմանաք գաղտնաբառը, պարզապես հարկավոր է բոտին ուղարկել փոստային հասցեն: Եթե այն բաց հասանելիության մեջ չէ, դուք կստանաք հետևյալ հաղորդագրությունը՝ «Not found! Please try again! J» (Չի գտնվել, խնդրում ենք նորից փորձել: J):

Բոտը ստեղծվել է Ղազախստանում, և այս պահին դրա բազայում կա շուրջ 9 միլիարդ լոգին ու գաղտնաբառ, իսկ ևս 3 միլիարդ տվյալ սպասում է բեռնման: Խնդիրն այն է, որ Ղազախստանում գործող ինտերնետ-ծառայությունների միջոցով հնարավոր է գրեթե ամեն բան անել, սակայն ընկերությունները, որոնց դուք վստահում եք ձեր անձնական տվյալները, դրանք պաշտպանտելու փոխարեն հաճախ ապօրինաբար տարածում են: Իսկ մարդիկ, օգտվելով իրենց ցանկացած ծառայություններից, տվյալների պաշտպանությունը մղում են երկրորդ պլան:

Ուստի անպայման փնտրե՛ք ձեր տվյալներն այս բոտի միջոցով և ամեն կերպ փորձե՛ք ուշադիր լինել դրանց նկատմամբ, քանի որ, ինչպես հայտնի է, անվճար պանիրը միայն թակարդում է լինում:

Այսօրվա համար պատրաստել էինք այսքանը, իսկ եթե ցանկանում եք ծանոթանալ առօրյայում ապրանքների վրա մեզ հանդիպող խորամանկությունների, որոնք նույնիսկ դադարել ենք նկատել, խորհուրդ ենք տալիս սեղմել այս հղմանն ու ընթերցել մեր պատրաստած նյութն այդ մասին: