Որո՞նք են ամենատարածված գույները կայքերի դիզայնի համար:

Ինչպես հաստատում են մարքեթոլոգների մեծամասնությունը, գույնի ընկալման հոգեբանությունը մեծ ազդեցություն ունի առցանց ռեսուրսի այցելուների վերաբերմունքի վրա: Այն, թե ինչպես է նպատակային լսարանը արձագանքում գովազդային ընկերությանը կամ ինչպես է ընդունում ձեր կայքը, նույնպես մեծապես նպաստում է գույնը:



Այսպես ասած, դիզայնի ընտրությունը շատ կարևոր գործոն է: Այս հոդվածում մենք կխոսենք երեք ամենատարածված գունային տարբերակներից՝ կապույտ, կանաչ և նարնջագույն, կքննարկենք դրանց ազդեցությունը օգտագործողի ընկալման վրա:

Գույնը շատ կարևոր է:

Գնորդների մոտ 85%-ը նշում է, որ գույնը արտադրանքի ընտրության հիմնական պատճառն է, և դա գործում է ավտոմեքենաներից մինչև կոշիկների համար: Այդ գործոնը ոչ պակաս կիրառվում է ծառայությունների վաճառքի դեպքում: Ապրանքանիշի ճանաչումը 80%-ով կախված է գունային դիզայնից, որը հանգեցնում է սպառողների վստահությանը:

Ինտերնետ-մարքեթինգում իրավիճակը նույնն է: Գնորդների 42%-ը կարծիք է կազմում՝ նայելով կայքի դիզայնին: Ընդ որում, գնորդների 52%-ը նորից չի այցելի կայք, եթե դիզայնը նրանց դուր չգա: Գույնը, ըստ նեյրոբիոլոգների ուսումնասիրության, կարող է ներգրավել մարդկանց, փոխել նախասիրությունները և ազդել լսարանի վարքագծի վրա:

1. Կապույտը խորհրդանշում է անվտանգությունը:

Առավել «անվտանգ» գունային գամման կապույտն է: Նրա ցանկացած երանգը «աշխատում» է և կապույտի երանգների բոլոր համադրությունները արդյունավետ են: Ի՞նչ նկատի ունենք ասելով անվտանգ: Կապույտը սիրված գույն է մարդկանց կողմից՝ անկախ տարիքից և սեռից: Բացի այդ այն ասոցացվում է ուժի, վստահության և հուսալիության հետ:

Տղամարդկանց 57%-ը, իսկ կանանց 35%-ը ասել են, որ կապույտը իրենց սիրած գույնն է: Հարցվածների ճնշող մեծամասնությունը այն ընտրել է՝ որպես առավել նախընտրելի գույն: 

 

Շատ կայքեր օգտագործում են կապույտ  գույնը: Ամենախոշոր սոցիալական ցանցը՝ Facebook-ը նույնպես կապույտ է:

 

 

 

Դուք սխալ չեք լինի, եթե ընտրեք կապույտի երանգները ձեր կայքի համար: Եթե նույնիսկ այն չափազանց շատ է օգտագործված միևնույնն է, այն աշխատում է:

Գույնի կիրառական ոլորտի հոգեբան Կարեն Հալերը կապույտ գույնի մասին ասել է՝

«Այս գույնը խորհրդանշում է ինտելեկտը, խելքը, հաղորդակցությունը: Եվ երբ խոսքը վերաբերվում է սոցիալական լրատվամիջոցներին, շեշտը շփման վրա դնելը շատ կարևոր է: Կապույտ գույնը նաև ընկալվում է որպես վստահելիություն, հուսալիություն, անվտանգություն: Այս դրական հատկությունները փոխանցում են այն բրենդին, որը ընտրել է այդ գույնը»: 

2. Կանաչը խորհրդանշում է աճ:

Կանաչի հիմնական ասոցիացիան աճն է: Պատճառը ակնհայտ է, բույսերի մեծամասնությունը կանաչ է: Կանաչը ունի ևս մեկ առանձնահատկություն, այն մարդու աչքի ընկալման պարզագույն գույներից մեկն է: Երբ մարդիկ մտածում են այս գույնի մասին, նրանք ինքնաբերաբար ունենում են ինչ-որ առողջ, կենդանի, աճող, բնական ասոցիացիաներ:

«Subway» ապրանքանիշը իրեն ներկայացնում է, որպես առողջարար արագ սնունդ և օգտագործում է կանաչը որպես կորպորատիվ գույն լոգոյում և վեբ-կայքում:

 

 

 

 

 

 

3. Եղեք ուշադիր նարնջագույնի հետ:

Նարնջագույնը այն գույներից մեկն է, որից պետք է «զգուշանալ»: Ինչպես փաստում են հոգեբանները, այն սերտորեն կապված է ռիսկի հետ: Ինչու՞: Երբ մենք տեսնում ենք ինչ-որ գրություն նարնջագույնով, ներսից մի բան ասում է, որ այստեղ կարող է վտանգավոր լինել:

 

Որսորդները նարնջագույն բաճկոններ են հագնում, որպեսզի սխալմամբ նրանց չկրակեն: Վտանգավոր իրավիճակներում շինարարները նույնպես կրում են նարնջագույն բաճկոններ կամ սաղավարտներ:

Քիչ բրենդներ են օգտագործում նարնջագույնը, սակայն այդ որոշումը կայացնելիս նրանք ունեցել են հատուկ մտադրություն: Նրանց նպատակն է ցույց տալ էներգիան, դինամիկան, հուզմունքն ու ռիսկը:

 

 

 

Գրող և հոգեբան Էմի Մորինը նարնջագույնի երանգները անվանել է «էժան», ասելով. «Մարդիկ հաճախ այդ գույնը ասոցացնում են լավ զեղչի, ցածր գնի հետ: Սակայն «լավ գինը» հազվադեպ է խոսում բարձր որակի մասին»:

Եզրակացություն:

Կայքի դիզայնի համար գույնի ընտրության լավագույն լուծումը կանաչն ու կապույտն են: Կանաչը հարմար է, եթե ցանկանում եք ընդգծել զարգացումը, աճը, կամ եթե ձեր բիզնեսը կապված է էկոլոգիայի, սննդի, առողջ ապրելակերպի հետ: Մի մոռացեք, որ կանաչը ինքնին հանգստացնող ազդեցություն ունի և վստահություն է ներշնչում:

Կապույտ գույնը վստահություն է ներշնչում: Օգտագործողների 1%-ից քիչն է այն համարում նյարդայնացնող: Ուստի հաջողակ սոցիալական ցանցերի մեծ մասը անցկացնում են Facebook-ում և VKontakte-ում՝ նորություններ կարդալով, հաճախ ստուգում են Twitter-ը և LinkedIn-ը: Եվ որպեսզի մարդը կարողանա սոցիալական կայքերում շատ ժամանակ անցկացնել, դրա դիզայնը չպետք է նյարդայնացնի այցելուին:

Նարնջագույնի օգտագործումը որոշակի ռիսկի հետ է կապված: Այնուամենայնիվ, այն միանգամայն պիտանի է մի շարք դեպքերում: Օրինակ, եթե ցանկանում եք կոնկրետ շեշտադրել ապրանքի էժանությունը, այն հարմար է օգտագործել առցանաց վաճառքի կայքերում: Բացի այդ, եթե դուք աշխատում եք ակտիվ հանգստի, տուրիզմի ոլորտում կամ ուրիշ այլ ոլորտում, որը կապված է ռիսկի կամ արկածների հետ, դուք կարող եք օգտագործել նարնջագույնը: