Նույնիսկ Google-ի նման հսկաների մոտ են հանդիպում անհաջողություններ ու ոչ բոլոր պրոդուկտներ են ընդմիշտ գոյատևում կամ էլ պարզապես դադարում են լինել ակտուալ և ընկերությունը որոշում է դադարեցնել դրանց գործունեությունը: Ուստի այստեղ ևս հայտնվել է կրեատիվ մեկը, որի նախաձեռնությամբ համացանցում հայտնվել է «գերեզմանոց» Google-ի դադարեցված նախագծերի համար:
Ապրիլի 2-ից, Google-ը կփակի մարդկանց հայտնի իր 2 նախագծերը՝ Google+ սոցիալական կայքը և Inbox-ը: Այս 2-ը ևս միանալու են պրոդուկտների այն երկար ցանկին, որոնց Google-ը որոշեց «սպանել»: Բոլոր նախագծերը ներկայացված են այս «թվային գերեզմանոցում», որը ստեղծվել է ծրագրավորող Կոդի Օգդենի կողմից:
Կայքը ստացել է «Killed by Google» անվանումը և պարունակում է տեղեկատվություն Google-ի 149 դադարեցված պրոդուկտների մասին՝ 126 ծառայություն, 11 հավելված և 12 սարքավորում: Յուրաքանչյուրի վրա նշված են գոյության տարիները և հակիրճ տեղեկատվություն տվյալ պրոդուկտի մասին:
Շարքում ներառված է Nexus սմարթֆոնների շարքը, Google Reader-ը, Allo մեսինջերը, հղումների կարճեցման համար նախատեսված Google Shortener-ը (որի գործունեությունը դադարեցվել է 5 օր առաջ՝ մարտի 30-ին) և այլն:
Իսկ Google-ի մեկ այլ՝ «Vacation rentals» կոչվող նորությանը ծանոթանալու համար կարող եք անցնել հետևյալ հղմամբ: