Ինչպիսի՞ն պետք է լինի CV-ն: Amazon-ի և Google-ի մասնագետների կարծիքը

Այն, որ շատերը նույնիսկ հարցազրույցի կարող են չհրավիրվել ոչ պատշաճ ինքնակենսագրական ներկայացնելու պատճառով, փաստ է: CV-ին լուրջ չվերաբերելու ու դրանում սխալներ թույլ տալու հետևանքով մարդիկ կարող են զրկվել իսկապես հեռանկարային աշխատանքից, ուստի այսօր ներկայացնում ենք Google-ի և Amazon-ի աշխատակազմի հավաքագրման մասնագետների խորհուրդներն այն մասին, թե որ տեսակի ինքնակենսագրականներն են արժանանում առավել շատ հավանության:

Այս մասնագետները առանձնացրել են ռեզյումեի 3 տեսակ, որոնցից մեկն է ամենամեծ հետաքրքրությունը ներկայացնում գործատուների համար:

Զբաղեցրած պաշտոնների թվարկմամբ CV-ներ

Այս ինքնակենսագրականի մեջ ներկայացվում են մարդու աշխատավայրերը, այնտեղ աշխատած ժամանակահատվածն ու զբաղեցված պաշտոնները: Այստեղ գլխավոր սխալներից մեկն այն է, որ  որ այստեղ մանրամասն տեղեկատվություն չկա այն մասին, թե կոնկրետ ինչով է անհատը զբաղվել տվյալ ընկերությունում, ի՞նչ նախագծերի է մասնակցել, ի՞նչ նպատակների է հասել:

Պարտավորությունների նկարագրմամբ CV-ներ
Այսպիսի ինքնակենսագրականներում ապագա աշխատակիցը ներկայացնում է, թե ինչ պարտավորություններ են ունեցել իրենց նախորդ աշխատավայրում: Այստեղ հաճախ պատահում է, որ մարդիկ իրենց լրիվ այլ կերպ են նկարագրում ու ներկայացնում, սակայն գործնականում ոչ մի նման բանի ընդունակ չեն:

Ձեռքբերումների նկարագրմամբ CV-ներ
Հենց այս տեսակն են նախընտրում գործատուները, քանի որ այն առաջացնում է պահանջարկ թեկնածուի նկատմամբ: Այսպիսի ինքնակենսագրականի մեջ մարդու գրանցած արդյունքտները նկարագրված են շատ հստակ ու չափելի կերպով, օրինակ՝ հասել եմ y քանակի x արդյունքի՝ անելով z աշխատանք:


Ահա մի քանի իրական օրինակներ՝
•    Մեկ ամսվա ընթացքում կայքի լսարանը մեծացրել եմ 15 միլիոնով՝ շնորհիվ մարքեթինգային արշավների իրականացման ու 9 նոր հեղինակների ներգրավման: 
•    5 ամսում ընկերության բյուջեից խնայել եմ 29 միլիոն դրամ՝ շնորհիվ մատակարարների հետ պայմանագրերի վերանայման և նրանցից 2-ի հետ համագործակցության  դադարեցման:
Ըստ մասնագետների՝ հենց այսպիսի հստակ տվյալներ են նրանք ցանկանում տեսնել CV-ներում: Իսկ ինչ վերաբերում է առաջին երկու տեսակներին, դրանք ստանալիս կարող է հարց ծագել, թե, վերջիվերջո, իրականում մարդն ինչով է զբաղվել իր նախորդ աշխատատեղերում:
Դե ինչ, քանի որ Բրենդոնի թիմն անընդհատ փնտրում է կրեատիվ ու աշխատասեր մարդկանց, որոնք կցանկանան համալրել մեր թիմը, իսկ Դուք արդեն գիտեք՝ ինչպիսին պետք է լինի Ձեր ինքնակենսագրականը, խորհուրդ ենք տալիս ստուգել մեր թափուր հաստիքներն այս հղմամբ ու միանալ մեզ:
Իսկ ընթերցանությունը կարող եք շարունակել մեր հաջորդ բլոգում՝ իմանալու համար, թե որոնք են 2019-ի ամենապահանջված հմտություններն ըստ LinkedIn-ի: