Ինչպե՞ս չկորցնել գաղտնաբառերը ու լինել պաշտպանված

Գաղտնիք չէ, որ հազարավոր մարդիկ տվյալների մասշտաբային արտահոքի զոհ են դառնում  անարդարության ու խարդախության կամ էլ  ժամանակին գաղտնաբառեր չմտածելու պատճառով: Այստեղ օգտատերերին օգնության են գալիս գաղտնաբառերի մենեջերները, որոնք նրանց փոխարեն հիշում են հաշիվների գլխավոր գաղտնաբառերը: Իհարկե շատերը կարծում են, որ բոլոր գաղտնաբառերը նույն տեղում պահելը վտանգավոր է, և դա մասնակիորեն ճիշտ է, սակայն այս ծառայությունների ստեղծման նպատակը հենց արտահոսքի կանխարգելումն է:

Գաղտնաբառերի մենեջեր ունենալու գաղափարը հիանալի է, սակայն ոչ բոլորին է պետք վստահել, քանի որ համացանցում անընդհատ շատանում են այդպիսի ծառայություն առաջարկողները: Ահա մի քանի հետաքրքիր ու փորձված տարբերակներ, որոնցից օգտվելով՝ ստիպված չեք լինի անընդհատ նոր գածտնաբառեր ստեղծել հինը մոռանալու պատճառով կամ ավելի վատ՝ կորցնել գործող հաշիվները:

Այս ռեսուրսը հասանելի է բոլոր սարքավորումների համար՝ համակարգիչ, պլանշետ, հեռախոս, ու մինչ օրս այստեղից տվյալների արտահոսքի դեպք չի գրանցվել: Այն հեշտությամբ սինխրոնիզացվում է նաև այլ սարքավորումների հետ, սակայն այս հավելվածը անվճար չէ. օգտագործման ամսավճարը 2,99$ է:

Սա ևս հուսալի ռեսուրս է, որը լավ գիտի՝ ինչպես համացանցում պաշտպանել ձեր տվյալները: Սա էլ բավականին լավ ռեսուրս է, սակայն գինն էլ նախորդի համեմատ թանկ է՝ տարեկան 60$:

Այս տարբերակը, ի տաբերություն մյուսների, անճար է, ու նրանց համար է, ովքեր պատրաստ են օգտվել մի փոքր ավելի բարդ ինտերֆեյսից, սակայն ցանկանում են պաշտպանել իրենց տվյալները:

Եվ վերջում մի քանի խորհուրդ այն մասին, թե ինչպես ընտրել գլխավոր գաղտնաբառը՝

  • Պետք է մտածել 3-4 բառից կազմված բառեր և միացնել դրանց ինչ-որ սիմվոլով, օրինակ՝ գիրք#հեղինակ#գունավոր#հեքիաթ: Իմաստն այն է, որ բառերը հիշվող լինեն, սակայն դրանք հնարավոր չլինի հեշտ գուշակել:
  • Անպայման հիշե՛ք գաղտնաբառն իր բոլոր մանրամասնություններով:
  • Այլևս երբեք մի՛ օգտագործեք այդ գաղտնաբառն ու նույնիսկ բառերը:

Անվտանգ հաշիվ ունենալու համար մեր խորհուրդներն այսքանն էին, իսկ անցնելով այս հղմամբ կիմանաք, թե ինչ գիտեն մեր մասին սոցկայքերը: