Գաղտնիք չէ, որ հազարավոր մարդիկ տվյալների մասշտաբային արտահոքի զոհ են դառնում անարդարության ու խարդախության կամ էլ ժամանակին գաղտնաբառեր չմտածելու պատճառով: Այստեղ օգտատերերին օգնության են գալիս գաղտնաբառերի մենեջերները, որոնք նրանց փոխարեն հիշում են հաշիվների գլխավոր գաղտնաբառերը: Իհարկե շատերը կարծում են, որ բոլոր գաղտնաբառերը նույն տեղում պահելը վտանգավոր է, և դա մասնակիորեն ճիշտ է, սակայն այս ծառայությունների ստեղծման նպատակը հենց արտահոսքի կանխարգելումն է:
Գաղտնաբառերի մենեջեր ունենալու գաղափարը հիանալի է, սակայն ոչ բոլորին է պետք վստահել, քանի որ համացանցում անընդհատ շատանում են այդպիսի ծառայություն առաջարկողները: Ահա մի քանի հետաքրքիր ու փորձված տարբերակներ, որոնցից օգտվելով՝ ստիպված չեք լինի անընդհատ նոր գածտնաբառեր ստեղծել հինը մոռանալու պատճառով կամ ավելի վատ՝ կորցնել գործող հաշիվները:
Այս ռեսուրսը հասանելի է բոլոր սարքավորումների համար՝ համակարգիչ, պլանշետ, հեռախոս, ու մինչ օրս այստեղից տվյալների արտահոսքի դեպք չի գրանցվել: Այն հեշտությամբ սինխրոնիզացվում է նաև այլ սարքավորումների հետ, սակայն այս հավելվածը անվճար չէ. օգտագործման ամսավճարը 2,99$ է:
Սա ևս հուսալի ռեսուրս է, որը լավ գիտի՝ ինչպես համացանցում պաշտպանել ձեր տվյալները: Սա էլ բավականին լավ ռեսուրս է, սակայն գինն էլ նախորդի համեմատ թանկ է՝ տարեկան 60$:
Այս տարբերակը, ի տաբերություն մյուսների, անճար է, ու նրանց համար է, ովքեր պատրաստ են օգտվել մի փոքր ավելի բարդ ինտերֆեյսից, սակայն ցանկանում են պաշտպանել իրենց տվյալները:
Եվ վերջում մի քանի խորհուրդ այն մասին, թե ինչպես ընտրել գլխավոր գաղտնաբառը՝
Անվտանգ հաշիվ ունենալու համար մեր խորհուրդներն այսքանն էին, իսկ անցնելով այս հղմամբ կիմանաք, թե ինչ գիտեն մեր մասին սոցկայքերը: