Ի՞նչ է Clubhouse-ը և ինչպե՞ս հայտնվել այնտեղ: 12 հետաքրքիր փաստ

Հունվարի վերջից սկսած` աշխարհում տարածվեց մի նոր հարթակ՝ Clubhouse-ը, և սա այն ժամանակ, երբ թվում էր, թե սոցկայքերի աշխարհում ամեն ինչ արդեն փորձարկված ու բացահայտված է: Սոցցանցը հայտնի դարձավ միանգամից 2 առանձնահատկության շնորհիվ՝ այստեղ հնարավոր է շփվել միայն ձայնով + կա մասնակից դառնալու սահմանափակում:

Դե ինչ, Բրենդոնի այսօրվա բլոգը նվիրված է Քլաբհաուսին, և Ձեզ կներկայացնենք 12 հետաքրքրաշարժ փաստ այս հարթակի մասին:

 

1. Clubhouse-ին հասանելիություն կարող են ունենալ միայն «ընտրյալները». Այսպիսի քաղաքականություն է ընտրել հենց սոցկայքը՝ սահմանելով հատուկ գրանցման ռեժիմ:  

2. Մուտքն այստեղ միայն հրավերով է և միայն iPhone-ի օգտատերերի համար. հրավիրել կարող են արդեն իսկ գրանցված մասնակիցները՝ SMS-ի միջոցով, ուստի Ձեզ հրավիրողին նախապես պետք է տրամադրեք հեռախոսահամար:

3. Հավելվածը հնարավոր է ներբեռնել նաև iPad, իսկ Android-ից օգտվողները դեռևս չեն կարող օգտվել Clubhouse-յան շփումից: Նշենք, որ արդեն որոշ անհատներ վաճառում են այս սոցկայքին միանալու իրենց հրավերները և գտնում են գնորդների՝ որքան էլ որ օգտատերերին զգուշացվում է հեռու մնալ անհայտ մարդկանց հետ գործարքներ կատարելուց:

4. Այս հարթակում ևս հնարավոր է հետևել ընկերներին և հայտնի անձանց: Նշենք, որ Clubhouse-ում գրանցված են անգամ Մարկ Ցուկերբերգը և Իլոն Մասկը: Նշենք, որ վերջինս հրավիրել էր Պուտինին՝ զրուցելու: Ուստի անկախ Ձեր հետաքրքրությունից՝ հաստատ կգտնեք Ձեզ համար հետաքրքիր որևէ մեկին, ում արժե լսել:

5. ClubHouse-ում կա շփման համար նախատեսված 3 տեսակի սենյակ:

  • Բաց սենյակներ, որոնց կարող է ցանկացած մարդ ցանկացած պահի միանալ:
  • Սոցիալական սենյակներ՝ նախատեսված միայն նրանց համար, ում հետ մտերմացել եք սոցկայքում:
  • Փակ սենյակներ, որտեղ կարող են հայտնվել միայն մարդիկ, ում ընտրել եք:  

6. Մեկ սենյակում միաժամանակ չի կարող լինել 5000-ից ավել օգտատեր: Երբ Դուք նոր սթրիմ եք սկսում, Ձեր հետևորդներն այդ մասին ծանուցում են ստանում, իսկ եթե նրանք սկսում են Ձեզ լսել, դրա մասին իմանում են արդեն իրենց հետևորդները: Արդյունքում լսողների թիվը կարող է աճել շատ արագ:

7. Այստեղ արգելվում է ձայնագրել ցանկացած խոսակցություն, զրույցը ևս հնարավոր չէ կանգնեցնել: Բարդ է նաև եթեր սկսել նախապես պատրաստված, ձայնագրված նյութերով, քանի որ մաքուր ձայն լսվում է միայն սմարթֆոնի բարձրախոսի և ականջակալների ճիշտ օգտագործման դեպքում:

8. Եթե փորձենք այս ֆորմատը համեմատել մեզ արդեն հայտնի ֆորմատների հետ, ապա այն ամենից շատը նման է մի քանի հաղորդավարով ռադիո հաղորդման: Օգտատերը կարող է ռադիոյի նման զանգահարել եթեր. դրա համար պետք է ձեռք բարձրացնել, ու եթե վարողը ցանկանա, կհատկացնի Ձեզ ժամանակ իր եթերից, սակայն առանց սահմանափակման կարող են խոսել միայն սփիքերները:

9. Ֆեյսբուքն արդեն սկսել է գործարկել Քլաբհաուսի անալոգը, և չի բացառվում, որ այն շուտով կգործարկվի:

10. Մասնագետները այս սոցկայքի նկատմամբ հետաքրքրությունը շատ յուրահատուկ են համարում: Չնայած մարդիկ անընդհատ դժգոհում են ձայնային հաղորդագրությունների ֆորմատի լայն տարածումից՝ այս հարթակի լսարանն օրեցօր տարածվում է:

11.  Շփման բջջային տարբերակներից Քլաբհաուսը նման է live պոդկաստի: Որոշ մարդիկ այն համեմատում են առանց վիդեոյի Zoom-ի կամ Twitch-ի հետ:

12.  Այստեղ միջոցառումը պետք է պլանավորել նախապես և ավելացնել այն օրացույցի մեջ: Քլաբհաուսում միաժամանակ մեծ քանակի կոնտենտ է ստեղծվում, իսկ մասնակցել հնարավոր է միայն մեկին:

13. Այստեղ գնալով շատանում են նաև երաժիշտները, որոնք պարբերաբար կենդանի համերգներ են տալիս:

 

Այսքանն էինք պատրաստել Քլաբհաուսի մասին, և հուսով ենք՝ Բրենդոնի բլոգը մոտիվացնում է Ձեզ՝ փորձարկելու ոլորտի նորույթները: Իսկ եթե հետաքրքրված եք մարքեթինգային արտասովոր քեյսերով, խորհուրդ ենք տալիս ընթերցել նաև մեր նախորդ նյութերից մեկը՝  «Raiffeisen բանկի հաջողված արշավը ՏիկՏոկում»: