Հավելվածներ ստեղծելիս մարդիկ մտածում են ոչ միայն այդ պահին բեռնումների մեծ քանակ ապահովելու, այլև ապագայում ստանալիք ճանաչման, պարգևատրումների ու մրցանակների մասին, և հատկապես երբ խոսքը գնում է միջազգային մրցակցության մասին, հաղթողներ դառնում են իսկապես ուշագրավ ու յուրահատուկ հավելվածները: Այս անգամ WWDC 2019 կոնֆերանսի շրջանակներում Apple-ը պարգևատրեց 9 լավագույն դիզայնն ունեցող հավելվածների ստեղծողներին:
Այս խաղում հարկավոր է կառավարել մի նոր կենդանի օրգանիզմի կյանք, որը շրջում է տարօրինակ ու վտանգավոր աշխարհում:
Արկածային գլուխկոտրուկ է ժամանակի, հիշողության ու ընկերության մասին: Apple-ում նկատել են The gardens between-ի յուրահատկությունը. խաղացողը ցանկացած պահի կարող է կանգնեցնել ժամանակը, ինչի շնորհիվ խաղը առանց շտապելու հնարավոր կլինի խաղալ ու հետո շարունակել՝ երբ ցանկանաք:
Gameloft-ի կողմից թողարկված լեգենդար մրցավազքի ամենավերջին թարմացումն է:
Նկարների ձևափոխման պարզ գործիք է, որը մրցանակ է ստացել iPad-ի համար ստեղծված տարբերակի համար: Apple-ին դուր է եկել հավելվածում կիրառված արհեստական ինտելեկտը:
Գլուխկոտրուկ է, որը կհանգստացնի նյարդերը՝ շնորհիվ հաճելի երաժշտության, ձայնային ու գրաֆիկական էֆեկտների ու անիմացիաների:
Այս հավելվածը «Առողջություն» կատեգորիայից է, և թույլ է տալիս ուլտրաձայնային հետազոտություն անցկացնել՝ պարզապես միացնելով հեռախոսին փոքրիկ սարքը: Հենց սարքի կոմպակտ չափերն ու ինովացիոն մոտեցումն են գրավել Apple-ին ու արժանացրել ընկերությանը այս մրցանակին:
Ինովացիոն մեխանիկայով երաժշտական խաղ է:
Այս հավելվածը օգնում է բասկետբոլ խաղալ սովորել: Շնորհիվ արհեստական բանականության կիրառման՝ The Basketball App –ը կարողանում է տեսախցիկով հետևել նետումներին, ձայնագրել ու վերլուծել դրանք:
Հաղթողները ստացան Apple-ի ալյումինե գավաթը՝ վրան փորագրված իրենց ներկայացրած թիմի անունը, ինչպես նաև Apple սարքավորումներ:
Ինչպես արդեն ներկայացրել ենք, նմանատիպ մրցանակաբաշխություն ունի նաև Google-ը, և եթե ցանկանում եք իմանալ, թե որոնք են Google Play Awards 2019-ի հաղթող բջջային հավելվածները, անպայման խորհուրդ ենք տալիս սեղմել այս հղմանը: