eCommerce-հավելվածները անընդհատ ձգտում են թարմացումների, որպեսզի նպաստեն գնման գործընթացի արագացմանն ու պարզեցմանը: Օգտատիրոջ հետ փոխազդեցությունը, նրան գնման դրդելը, նրա հետ փոքրիկ ինտերակտիվ «խաղի» կազմակերպումը կմեծացնեն հավելվածի նկատմամբ հետաքրքրությունը: Բրենդոնի այսօրվա բլոգում կներկայացնենք մի քանի հնարք, որոնք կօգնեն բարձրացնել գնման հավանականությունը:
1. Փոփոխվող հավելված
Հավելվածի անհատականացման հնարավորությունը թույլ է տալիս ձևափոխել ինտերֆեյսը՝ ելնելով Ձեր խնդիրներից և նպատակներից:
Ադմինիստրատորը կարողանում է պատրաստի գործիքակազմով ինքնուրույն փոփոխել վերնագիրը, բաններները և նկարներն ըստ սեզոնայնության կամ ակցիաների:
Աշխատանքների գրագետ կազմակերպման համար հաճախորդներին տրվում են ուղեցույցներ, որպեսզի արդյունքները գեղեցիկ ու ընթեռնելի ստացվեն:
2. Հավելվածում ավելացնում ենք սթորիներ
Սոցկայքերում լայն տարածում ստացան սթորիները, բայց հրաշալի արդյունքի կբերի նաև դրանց կիրառումը հավելվածներում: Քանի դեռ այս հնարավորությունը ամենուր լայն տարածում չի գտել, օգտատերերի համար շատ գրավիչ ու ինտերակտիվ է: Պարտադիր չէ, որ դրանք լինեն հավելվածում 24/7, քանի որ կարող եք պարզապես ավելացնել սեզոնային սթորիներ:
3. Գրավում ենք գնորդի աչքը
Սրանք հնարքներ են, որոնք նպաստում են ավելի շատ ապրանք վաճառելուն: Անգամ AliExpress-ում լայնորեն տարածվում են ապրանքները, որոնց առանձնացված ու վառ լինելու շնորհիվ մարդիկ պատվիրում են ու շատ հաճախ պարզվում է, որ իրականում տեսքը լրիվ այլ է: Կամ էլ մարդկանց կողմից ամենապահանջված ապրանքները դրվում են էջի խորքերում, որպեսզի օգտատերերը դրան հասնելու ճանապարհին այլ ապրանքներ էլ նկատեն:
Սակայն երբեք այս քայլերը չարաշահել պետք չէ, քանի որ մարդիկ շատ արագ կկորցնեն վստահությունը Ձեր հանդեպ:
4. Swipe` ինչպես Twitter-ում
Թերթի՛ր աջ, եթե հավանում ես, և ձախ, եթե ոչ. նման է Թինդերին: Սա հրաշալի միջոց է օգտատերերին գործողության դրդելու համար:
Եթե ունեք հնարավորություն, պահպանեք նրա լայքած ապրանքները և այնպես արեք, որ նրա էջում այդ ապրանքները երևան: Սա կմեծացնի նրա՝ գնում կատարելու հավանականությունը:
5. AR-տեխնոլոգիաներ
Վիրտուալ փորձարկումները դարձել են էլեկտրոնային առևտրի առանցքային թրենդներից հետագա տարիների համար: Փորձե՛ք կահույքը, հագուստը կամ կոսմետիկան՝ պարզապես նայելով էկրանին. սա կտա հնարավորություն առանց տեղաշարժվելու հասկանալ՝ ինչպիսի՞ն կլիներ ապրանքն իրականում:
6. Գրավում ենք աշխարհագրական դիրքի միջոցով
Գոյություն ունեն geopush-եր, որոնք բացվում են հավելվածի մեջ այն պահին, երբ օգտատերը մոտենում է մասնաճյուղին: Արդյունքում ակցիաների ու զեղչերի մասին մարդիկ ստանում են ծանուցումներ, երբ մոտենում են խանութին:
Նմանատիպ մեխանիզմ են check-in-ները, երբ խանությում գտնվելու ընթացքում մարդը չեքին լինելով՝ ստանում է բոնուսներ:
7. Խաղա՞նք
Նկատե՞լ եք՝ ժամանակի ընթացքում որքան խաղեր են ավելացել Aliexpress-ում: Սա աշխուժացնում է մթնոլորտը, դրդում մարդկանց ավելի հաճախ օգտվել հավելվածից:
Հաճախ է հանդիպում շահումների անիվը, երբ օգտատերը պտտում է այն ու ստանում իրեն ընկած զեղչը կամ շահումը:
Ցանկանու՞մ եք հետաքրքիր լուծումներ Ձեր կայքի համար, անպայման դիմե՛ք Բրենդոնի պրոֆեսիոնալներին, և կստանաք թե՛ գաղափարներ, թե՛ դրանց իրագործման տարբերակներ ոլորտի ամենաթարմ և արդյունավետ տարբերակներով: Քննարկում ունենալու համար խնդրում ենք զանգահարել 055 999 015 հեռախոսահամարով:
Իսկ մենք հիշեցնենք, որ Բրենդոնի բլոգում մենք ներառում ենք նորություններ ամենատարբեր ոլորտներից, ուստի ամենաշուտը իրազեկվել ցանկացողներին խորհուրդ ենք տալիս հետևել մեզ, չմոռանաք ընթերցել մեր նախորդ նյութերից մեկը՝ «Կարանտին: 7 բիզնես, որոնց շահութաբերությունը բարձրացավ այս ընթացքում»: