Կարանտին: 7 բիզնես, որոնց շահութաբերությունը բարձրացավ այս ընթացքում

Ճգնաժամը հրաշալի միջոց է ստուգելու մարդկանց ձեռնարկատիրական ունակությունները: Եթե ձեր  մեջ կա ձեռնարկատերերին բնորոշ որևէ ջիղ, ապա այս ընթացքում հասցրել եք գոնե տեսականորեն պատկերացնել բիզնես նախագիծ, որը շահույթ կբերի: Խոսքն այստեղ միշտ 100 դրամով վաճառվող ապրանքը 1000-ով վաճառելու մասին չէ. պետք է պահին համապատասխանող ծառայություններ ու ապրանքներ հայթայթել ու առաջ մղել:
Այսօր առանձնացրել ենք մի քանի այսպիսի օրինակ:
 

1. Սննդի պատրաստում և առաքում
Պատկերացնու՞մ եք՝ ինչ կկատարվեր, եթե մեզ մոտ գործող այդքան ռեստորաններից և սրճարաններից ոչ մեկը փակվելուց հետո առաքում չառաջարկեր: Շատ մարդիկ սովոր են հենց պատվիրելուն, ու պատկերացրեք՝ որքան հաճելի է, երբ բացի առաքումից պատրաստում եք ինքներդ՝ տնական, համեղ ու թարմ: Պարզապես պետք է հիշել՝ ինչ են մարդիկ ուտում առօրյայում և պատրաստել այնպիսի հումքից, ինչպիսին կօգտագործեիք ձեր տանը: Ահա և առաջին բիզնես գաղափարը նրանց համար, ովքեր ամբողջ օրը սոցկայքերի իրենց սթորիներում կիսվում են բաղադրատոմսերով:
Իսկ եթե ունեք իսկապես համեղ լատտե կամ կապուչինո ստանալու հնարավորություն, կարող եք նաև զբաղվել սուրճի առաքմամբ:

2. Ախտահանիչների արտադրություն 
Սրա տակ չենք հասկանում ապիրտի, ջրի և բուրավետիչի խառնուրդը, ինչպես որ անում են շա՜տ ու շատ արտադրողներ: Այս պահին Հայաստանում իսկապես շատ են ալկոգել ու ախտահանիչներ արտադրողները, սակայն եթե ցանկանում եք կարանտինից հետո էլ շարունակել այս գործը, պետք է մաքսիմալ որակ ապահովեք, քանի որ այս ապրանքատեսակի օգտագործումը արդեն մտավ մարդկանց առօրյայի մեջ, ու անորակ ալկոգելը շուկայում երկար ժամանակ չի մնա:

3. Փազլներ, համարակալումով ներկելու պարագաներ
Հատկապես սոցկայքերից օգտվողները գուցե նկատած լինեն՝ որքան շատ են մարդիկ սկսել զբաղվել իրենց հոբբիներով: Եթե նկարել չգիտեք, համարակալումով «Ներկիր ինքդ»-ի արդյունքը հաստատ կգոհացնի Ձեզ: Նմանատիպ արտադրանքը օգնում է մարդկանց ցրվել ու ժամանակն անցկացնել հնարավոր ամենահաճելի ձևով:

4. Օգտակար քաղցրավենիքների պատրաստում
Հատկապես կանանց այս օրերին շատ է անհանգտսացնում ամիսների ընթացքում կորցրած կիլոգրամների արագ վերադարձը, բայց միևնույն ժամանակ բոլորն էլ մի քաղցր ու համեղ սնվել են ուզում:
Չրեր, տնական յոգուրտներ, բնական հումքից մարմելադներ, ընդեղեն -  այս ապրանքները հաստատ լավ են վաճառվում, քանի որ մարդիկ փորձում են առողջ սնվել:

5. Օնլայն դայակների ծառայություն
Չնայած թվում է, թե ամբողջ հանրապետության գերակշիռ մասն այլևս չի աշխատում, վստահ եղե՛ք, որ հազարավոր մարդիկ նույն ինտենսիվությամբ աշխատում են տնից, իսկ դա է՛լ ավելի է բարդանում այն դեպքում, երբ տանը երեխաներ կան: Քանի դեռ դպրոցներն ու մանկապարտեզները փակ են, օգնության կհասնեն օնլայն դայակները, որոնք վիդեոկապի միջոցով կհետևեն երեխաներին: Իհարկե սա չի նշանակում, որ որպես դայակ կարող է աշխատել ցանկացած մարդ, հարկավոր է գտնել բացառապես որակավորված մասնագետների:

6. Զարգացնող ծրագրեր 2-10 տարեկանների համար
Սա նման է նախորդ կետին, սակայն այս պարագայում ավելի հստակ է՝ ինչով է զբաղվելու երեխան, ինչ խաղեր է խաղալու ու վերջում ինչ արդյունք է ունենալու: Կարող է լինել տրամաբանության զարգացման, լեզուների, նկարչության և անգամ մարմնամարզության կուրս: Հաճախ անգամ ծնողներն են սկսում հետաքրքրվել դասով ու հետևել ընթացքին: Կարող եք մեկնարկը դնել 3 ծրագրով, հետո արդեն կողմնորոշվել ըստ արդյունքների:

7. Սոցկայքերում առաջխաղացման հետ կապված պրոդուկտի առաջմղում
Հիմա բիզնեսի զարգացումն ընթանում է օնլայն ռեժիմով, ակտիվանում են սոցկայքերը, օնլայն դասընթացներն SMM-ի վերաբերյալ: Մարդիկ ստեղծում ու տարածում են սոցկայքերում գեղեցիկ հրապարակումների ու սթորիների ստացման համար նախատեսված շաբլոններ, ինչպես նաև շաբլոններ email-ների, կայքերի, լենդինգ էջերի համար: 


 

Ահա այսպիսինն էին մեր առաջարկները, իսկ դուք ի՞նչ կասեք, գուցե աելի լավ տարբերակնե՞ր ունեք, կիսվե՛ք մեզ հետ: 

Իսկ մենք հիշեցնում ենք, որ Բրենդոն մարքեթինգային և բրենդինգային ընկերությունը անում է ամեն ինչ, որպեսզի ձեր կարանտինը լցված լինի օգտակար ինֆորմացիայով, այնպես որ ընթերցեք նաև մեր պատրաստած «Բիզնեսի առաջխաղացում ճգնաժամային պայմաններում: 10 քայլ» բլոգը կամ էլ անցեք այս հղմամբ ու հարյուրավոր նյութերից ընտրեք ձեզ ամենահետարքիրը: Մաղթում ենք հաճելի ու օգտակար ընթերցանություն: