Մարդիկ գնալով ավելի շատ են օգտվում ձայնային հրահանգներից, ուստի դրանք անընդհատ կատարելագործման և բազայի ընդլայնման խնդիր ունեն: Google Assistant-ը պատրաստել է կարևոր թարմացումներ ռուսաց լեզվով հրահանգներ տվողների համար: Իսկ թե կոնկրետ ինչ նորություններ են սպասվում օգտատերերին, կիմանաք այս նյութում:
1.Ձայնային աջակցություն - ձայնային օգնականն այժմ ավելի իրական է հնչում՝ գնալով նմանվելով իրական մարդկային ձայնին և ինտոնացիային: Բացի դրանից, այս պահանջված գործիքի բառարանը համալրվել է նոր հասկացություններով, ու այն կարողանում է միմյանցից տարբերել համանունները (երբ բառերը նույն ձևով գրվում են, բայց ունեն միանգամայն տարբեր իմաստներ: Նորություն է նաև այն, որ օգնականը սկսել է խոսել և՛ տղամարդու, և՛ կանացի ձայնով:
2.Գնումների կատարում - Google Assistant-ի օգնությամբ հնարավոր է վճարել օնլայն գնումների, հավելվածների համար կատարվող վճարումների համար: Ինչպես նշել էինք մեր նախորդ բլոգերից մեկում, Walmart-ից հնարավոր է լինելու ձայնային հրահանգներով գնումներ անել ու պատվիրել առաքում: Կարող եք մանրամասն ընթերցել, սեղմելով այստեղ:
3.Այլ հավելվածների հետ կապ - Google Assistant-ն արդեն իսկ աշխատում է այնպիսի կիրառելի հավելվածների հետ, ինչպիսիք են Whatsapp-ն ու Viber-ը: Մոտակա խոշոր համալրումներից է ռուսական հայտնի vkontakte սոցիալական կայքն ու մի շարք այլ ծրագրեր:
4.Սեփական ծառայությունների ավելացման հնարավորություն - նախապես մշակված շաբլոնների կիրառմամբ օգտատերերն այժմ կկարողանան կատարել նաև այն գործողությունները, որոնք նրանց անհասանելի էին ծրագրավորման մութ աշխարհին չտիրապետելու հետևանքով:
Այս պահին Google Assistant-ից օգտվում են ավելի քան 1 միլիարդ սարքավորումներից ողջ աշխարհում: Ռուսալեզու տարբերակը հասանելի է դարձել մոտ 8 ամիս առաջ, սակայն ընդունվել ու լայնորեն կիրառվում է օգտատերերի կողմից, և, օրինակ, Ռուսաստանն այժմ մտնում է աշխարհի 5 երկրների մեջ, որտեղ ակտիվ կերպով օգտվում են Ասիստենտից: Ծրագրավորողներն էլ իրենց հերթին ջանք չեն խնայում, որպեսզի առցանց օգնականն ավել արդյունավետ ու կիրառելի դառնա:
Իսկ եթե ցանկանում եք ծանոթանալ Snapchat-ի վերջին թարմացումներին, ընթերցեք մեր բլոգը՝ սեղմելով այս հղմանը: