Երկար ժամանակ է, ինչ ինստագրամում գործում է Reels-ը, որը առաջին հայացքից եկել է TikTok-ին փոխարինելու: Երկուսն էլ հոլովակների տեսքով կոնտենտ ստեղծելու և դիտելու գործիքներ են և ունեն շատ նմանություններ ու տարբերություններ, որոնց մասին էլ կխոսենք Բրենդոնի այսօրվա բլոգում:
Առաջին տարբերությունն այն է, որ TikTok-ը լիարժեք սոցիալական ցանց է, իսկ երկրորդը՝ Instagram-ի նոր հնարավորությունը։ TikTok-ը հաստատապես մուտք է գործել մեր կյանք, շատերի համար մեծ եկամուտների աբյուր է, և վերջին տարիներին Հայաստանում նրա ժողովրդականությունը միայն աճում է: Շատ հայտնի ապրանքանիշեր, բանկեր և խոշոր ընկերություններ ստեղծել են հաշիվներ TikTok-ում և գովազդում են ապրանքներ ու ծառայություններ: Նրանցից շատերը զգալի ֆինանսներ են ներդրել և բարձր եկամուտներ են ստանում իրենց գովազդային արշավներից: Reels-ը Հայաստանում աստիճանաբար տարածում է գտնում, բայց բրենդները դեռ չեն հասցրել վերափոխել իրենց կենտենտը և մեծ մասամբ շարունակում են օգտվել ինսթագրամի հրապարակումներից ու stories-ից։
TikTok-ն ունի կոնտենտի եզակի ձևաչափ՝ թրենդներն ու մարտահրավերները, որոնք հիանալի հնարավորություն են բազմամիլիոնանոց լսարան ձեռք բերելու համար: Reels-ն ունի նմանատիպ հատկություն՝ հիմնված մեղեդիների վրա. եթե դուք նկարահանում եք տեսահոլովակ թրենդային մեղեդիով, ապա շատ հավանական է, որ այն կունենա մեծաթիվ դիտումներ: Reels-ում բազմամիլիոնանոց դիտումների մասին խոսելու համար դեռ վաղ է, բայց որոշակի տարածում գնտել հնարավոր է:
TikTok-ում դուք կարողեք ստեղծել հաշիվ, դիմակներ, մեղեդիներ և թողարկել ուղիղ եթեր: Reels-ը կարող եք օգտագործել նաև ձեր լսարանը մեծացնելու, էսթետիկ կամ զվարճալի տեսանյութերով կիսվելու համար: Բացի դրանից՝ Instagram-ն առաջարկում է ուղիղ հեռարձակումներ (ներառյալ համատեղ), stories, հրապարակումներ և IGTV՝ ավելի երկար հոլովակների համար: TikTok-ի տեսանյութերի տևողությունը մինչև 10 րոպե է, իսկ Reels-ինը 15-ից 30 վրկ.:
Երկու գործիքներում էլ ցուցադրվող կոնտենտը տարբերակվում է օգտատիրոջ հետաքրքրությունների հիման վրա: Այնուամենայնիվ, Reels-ի դեպքում ավելի երկար ժամանակ է պահանջվում օգտատիրոջ հետաքրքրությունները բացահայտելու և համապատասխան հոլովակներ առաջարկելու համար: Ինչպես ասում են իրենք՝ Instagram-ի ներկայացուցիչները, որքան շատ օգտատերը դիտի տեսանյութ Reels-ում, այնքան ճշգրիտ կհամապատասխանի կենտենտը նրա հետաքրքրություններին։
Այն, թե արդյոք TikTok-ի տեսանյութը կհայտնվի «Քեզ համար» կատեգորիայի մեջ, կախված է մի քանի գործոնից. մասնակցություն թրենդային մարտահրավերներին, տեսանյութի տևողությունը՝ 15-ից 30 վայրկյան, ինքնատիպություն, ստեղծագործականություն և այլն: Reels-ի դեպքում Instagram-ը նայում է տեսանյութի որակին, դրա յուրահատկությանը. Պլատֆորմն առաջարկում է հոլովակը ստեղծել իր գործիքակազմի միջոցով կամ վերբեռնել արդեն իսկ պատրաստ տարբերակով: Դուք կարող եք նաև օգտագործել հանրաճանաչ հեշթեգներ Reels-ում: Եթե դուք պարզապես վերցնում եք տարածված հեշթեգ, ապա տեսանյութը պետք է մրցակցի բլոգերների և այլ խոշոր հաշիվների հոլովակների հետ:
Սոց. ցանցերը շարունակ զարգանում և կատարելագործվում են, նոր այլընտրանքներ են ի հայտ գալիս, փոխվում է դրանց ձևաչափը. այս բոլոր փոփոխություններին, դրանց գաղտնիքներին և ալգորիթմներին առաջինը ծանոթանալու համար հետևեք Բրենդոնի բլոգին: Իսկ TikTok-ում մեծ թվով դիտումներ ձեռք բերելու մեթոդներին ծանոթանալու համար ընթերցեք <<TikTok-ում լսարանը մեծացնելու 2 գլխավոր մեթոդները>> բլոգը: