TikTok-ից օգտվողների համար ամենադաժան մղձավանջն է, երբ փառահեղ գաղափար ես ունենում, նկարում ես հոլովակ, վերացնում ես բոլոր թերությունները, ստանում ես ցանկալի արդյունքը, տեղադրում ես, իսկ դիտումներ չկան կամ շատ քիչ են։ Կարիք չկա նկարագրելու, թե որքան մեծ է հիասթափությունը, ուստի BrandOn-ի այսօրվա բլոգը ձեզ կօգնի հասկանալ, թե ինչպես լուծել այդ խնդիրը, ինչպես հայտնվել For You էջում, ինչպես ձեռք բերել մեծ լսարան։
Այս հավելվածի ալգորիթմները և For You էջը <<սև արկղ>> են մինչ օրս։ ՏիկՏոկի երաժշտական համագործակցության և կոնտենտի բաժնի ղեկավար Քորի Շերիդանը ասում է, որ ուղիղ եթերները և մեկնաբանություններում հեղինակի կապը դիտորդների հետ կարող են խթանել դիտումների աճին։ Նրա խոսքերով` ՏիկՏոկում լսարանի աճին ամենաշատ նպաստող գործոններից մեկը ուղիղ եթերներն են։ Ընկերությունը 2021թ-ին պարբերաբար անցկացնում է ուղիղ հեռարձակումներ հայտնի արտիստների համար, որոնցից մեկը` Էդ Շիրանի մասնակցությամբ, գրանցել է լսարանային նոր ռեկորդ` 5,5մլն դիտում։ Պակաս հայտնի օգտատերերը ևս կարող են ուղիղ եթեր դուրս գալ, եթե լրացել է նրանց 16 տարեկանը և ունեն 1000+ հետևորդ։
Շերիդանի խոսքերով` լսարանի մեծացման մեկ այլ կարևոր մարտավարություն է մեկնաբանություններում այլ օգտատերերի հետ փոխգործակցությունը։ <<Եթե դուք կոնտենտի հեղինակ եք, ձեզ գրում են մեկնաբանություններ, ապա պատասխանեք դրանց։ Սա դրական տպավորություն թողնելու, այլ դիտորդներին մոտիվացնելու, երկրպագուներին գրավելու գերազանց մեթոդ է>>- ասում է նա։
NPR Planet Money‐ը հայտարարել է, որ ՏիկՏոկի մեկնաբանությունների բաժինը շատ մեծ նշանակություն ունի հետադարձ կապ պահելու և մարդկանց ավելի մոտ գտնվելու համար։
Այսքանն էին Բրենդոնի բացահայտումներն այսօրվա համար, որոնք, հուսով ենք, օգտակար կլինեն մեր սիրելի հետևորդներին։ Եթե հետաքրքեց այս թեման, առաջարկում ենք կարդալ մեր <<3 նոր ֆունկցիա TikTok-ից>> բլոգը և հետևել նորություններին։ Բաց մի՛ թողեք մեր բլոգները, դրանցից յուրաքանչյուրը ձեզ կօգնի տիրապետել թվային աշխարհի ամենաթարմ նորություններին, սովորել նոր հմտություններ։
Չմոռանանք նաև, որ Բրենդոն ընկերությունը մատուցում է SMM ծառայություններ, նպաստում է բիզնեսի զարգացմանը, արդյունավետ գովազդով օգնում է ձեռք բերել հաճախորդների կայուն բազա։ Մանրամասների համար խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ 055 999 015 հեռախոսահամարով: