Facebook-ի նորությունների լրահոսի ալգորիթմը փոխվել է: Եվ սա վատ նորություն դարձավ այն բրենդների համար, որոնք ցանկանում են պահպանել օրգանական ներկայությունը այս սոցիալական ցանցում:
Մարկ Ցուկերբերգը բացատրեց, որ Facebook-ի լրահոսը կձևավորվի այնպես, որ օգտատերերը կարողանան ավելի շատ ուշադրություն դարձնել ընկերների հրապարակումներին: Ի վերջո, հետազոտությունները ցույց են տալիս, որ սոցիալական ցանցերը օգտակար են, երբ նրանք ծառայում են մոտ մարդկանց հետ շփվելու համար:
Այսպիսով, հիմա նորությունների լրահոսի թոփում են այն ընկերների հրապարակումները, ովքեր խրախուսում են արձագանքը և մոտիվացնում են քննարկումները:
Այս փոփոխությունների հետ կապված՝ բրենդների օրգանական տեսանելիությունը նվազել է, իսկ այն գրառումները, որոնք վանում են՝ (օրինակ՝ սեղմեք լայք, եթե ցանկանում եք, որ այս շունիկը ապրի) պատժվում են:
Հայտարարության մասին արձագանքը չուշացավ: Շատերը որոշեցին, որ դա աշխարհի վերջն է:
Ինչպե՞ս է ալգորիթմի փոփոխությունը ազդում կայքի առաջընթացին:
Այս իրադարձությունը ոչ մեկի համար չպետք է անակնկալ լիներ: Շատ մասնագետներ վաղուց դա կանխատեսել էին: Facebook-ը հանրային ընկերություն է, այն պետք է ավելացնի բաժնետերերի շահույթը: Հետևաբար, եթե նա հնարավորություն ունի ձեզ մոտիվացնելու գովազդ գնել, նա կկիրառի դա:
Բացի այդ վաղուց արդեն հայտնի է դարձել, որ ընկերությունների բազմաթիվ գրառումներ Facebook-ում հատուկ հաջողություն չեն ունենում: Եվ այս ամենը նրա համար, որ բիզնես-կոնտենտը թույլ է տալիս ցանկանալ լավագույնը: Նոր ալգորիթմը ստեղծվել է հենց նրա համար, որպեսզի օգտատերերն իրենց ժամանակը չծախսեն միջին հրապարակումների վրա:
Կատարված փոփոխություններով ընկերություններին ավելի դժվար և թանկ կլինի՞ հաջողությունների հասնել Facebook-ում: Գուցե: Բայց դա չի նշանակում, որ դուք պետք է հրաժարվեք այս հարթակում ներկա գտնվելուց: Պարզապես անհրաժեշտ է խնդրի լուծմանը մոտենալ խելացի:
Մամուլի հաղորդագրության հիմնական արտահայտությունը դարձել է՝ «ոգեշնչում է մարդկանց հետ քննարկումն ու փոխգործակցությունը»: Սա նշանակում է, որ Facebook-ի ալգորիթմը ուշադրություն է դարձնում մարդկանց արձագանքներին: Եվ դրանք լայքերը և կիսվելը չեն: Ամենայն հավանականությամբ այժմ հաշվի են առնում մեկնաբանությունների երկարությունը և պատասխանները: Այսինքն հրապարակումը պետք է մոտիվացնի քննարկման համար, այլ ոչ թե պարզապես լայքի:
Այս առումով փորձեք հրապարակումներ անել երկիմաստ և բարդ թեմաներով: Դրանք կտեսնեն ավելի շատ հետևորդներ:
Մարդկանց գրառումները ավելի մեծ նշանակություն կունենան նոր ալգորիթմի համար, քան բրենդներինը: Հետևաբար ինչքան շատ օգտատերերի դուք կոգեշնչեք ձեր էջում բրենդային-կոնտենտ հրապարակելու համար, այդքան ընդլայնված կլինի ձեր օրգանական տեսանելիությունը: Միևնույն ժամանակ կարևոր է, որ իրենց գրառումներում բաժանորդները պարտադիր մեջբերեն ձեր ընկերությունը:
Ձեր աշխատակիցների մեծամասնությունը Facebook-ում ունի էջ: Նրանք նաև կարող են կիսվել բրենդային-կոնտենտով իրենց անձնական էջերում: Որպեսզի գործընկերներին մոտիվացնեն իրենց բրենդը ակտիվորեն խթանելու համար, շատ ընկերություններ օգտագործում են employee advocacy ծրագիրը: Փորձեք և դուք:
Facebook-ը մտադիր է նվազեցնել վիրուսային տեսանյութերի և այլ պասիվ ուսումնասիրված կոնտենտի դիրքերը: Այս դեպքում առաջնությունը կտրվի վիդեոներին, որոնք մոտիվացնում են ակտիվ քննարկման համար: Նկարահանեք տեսանյութ հարցերի պատասխաններով, հրահանգներով և փոխգործակցության այլ ձևաչափերով:
Նոր ալգորիթմի ներդրմամբ սոցիալական ցանցերում հաճախորդներին սատարելու ռազմավարությունները, հրատարակման ուսումնասիրությունները և նորարական արտադրանքի ակնարկները շատ արդյունավետ կլինեն:
Facebook-ը նախատեսում է կրճատել ձայնագրված տեսանյութի դիրքերը հօգուտ ուղիղ հեռարձակման: Ի վերջո, այդպիսի հոլովակները հաճախ ավելի կարևոր և ակտուալ են, բացի այդ դրանք հաճախ են առաջացնում քննարկումներ:
Live-վիդեոն միջինում գրավում է 6 անգամ ավելի շատ փոխգործակցություններ, քան սովորական տեսանյութը: Եթե դուք դեռ չեք վարում ուղիղ հեռաձարկումներ, ապա արժե սկսել:
Բաժանորդները ավելի ակտիվ կքննարկեն ձեր հրապարակումները, եթե նախօրոք տեղեկացնենք դրանց հրապարակման մասին: Օգտագործեք հեռուստաընկերությունների ստանդարտ մոտեցումը ձեր ռազմավարության մեջ: Ստեղծեք մեկից երեք Facebook-յան շոուներ, որոնք ամեն շաբաթ կհրապարակվեն նույն ժամին:
Facebook-ի ամենաարդյունավետ կոնտենտը առավել հաճախ ստեղծվում է խմբերի կողմից, այն նորությունների լրահոսում ավելի բարդ տեղ է զբաղեցնում, և բաժանորդները ծանուցվում են դրա հրապարակման մասին:
Եթե դուք չունեք խմբեր մշտական կամ ապագա հաճախորդների, աշխատակիցների, երկրպագուների և այլ օգտատերերի համար, լրջորեն մտածեք այս տարի ստեղծելու մասին:
Ստեղծեք որակյալ բոտ Facebook-ի messenger հարթակում, որը կկարողանա լսարանին ներկայացնել ակտուալ կոնտենտը, և արդյունքները հաճելիորեն կզարմացնեն ձեզ: Այդ հաղորդագրությունների պատասխանների մակարդակը շատ ավելի բարձր կլինի, քան էլեկտրոնային փոստի և նորությունների թողարկումը:
Հիշեք, եթե Facebook-ում անում եք գրառումներ, որոնք պոպուլյար չեն, ապա դա կազդի հաջորդ կոնտենտի հաջողության վրա: Այնպես որ, մի սեղմեք «հրապարակել» կոճակը, մինչև կհամոզվեք, որ գրառումը կխթանի քննարկումներին: Մտածեք այն մասին, թե արդյոք ձեր ընկերները կցանկանան համագործակցել այդ հրապարակման հետ: Եթե ոչ, ապա այն նորից պետք է մշակվի: