Instagram-ը կհուշի, թե ում է պետք unfollow անել

Բոլորս էլ սոցկայքերում follow ենք անում մարդկանց, որոնց նկարները երբեք չենք լայքում: Նույն կերպ մեր հետևորդների մի մասն է միայն ակտիվ արձագանքում մեր հրապարակումներին, և հաճախ մենք զուտ բանավոր փորձում ենք մտաբերել  նրանց, ում հետ ամենաքիչն ենք փոխազդել, և unfollow անելով՝ ազատում ենք մեր լրահոսն անցակալի մարդկանցից:

Instagram-ը այս հարցին էլ է լուծում առաջարկում. այն կսկսի հուշել օգտատերերին,թե ումից կարող են նրանք ապաբաժանորդագրվել: Սոցկայքը գործարկել է «Категории» բաժինը, որը կտեսնեք՝ մտնելով Ձեր կողմից արված follow-ների հատվածը:

Այժմ Instagram-ի օգտատերերը կկարողանան Following բաժնում տեսնել այն հաշիվների ցուցակը, որոնց հետ նրանք հազվադեպ են առնչվում, բացի դրանից, հասանելի կլինի նաև այն մարդկանց ցանկը, որոնց հրապարակումններն ամենաշատն են երևում լրահոսում:
Նոր կատեգորիաներն արդեն հասանելի են բոլոր օգտատերերի համար:
Քանի որ SMM-ը մեր օրերում բիզնեսի զարգացման հիմնասյուներից է, առաջարկում ենք ոլորտի վերաբերյալ Ձեր գիտելիքները թարմացնել՝ ընթերցելով մեր պատրաստած մեկ այլ նյութ՝ «Hubspot-ի հետազոտությունը Instagram story-ների վերաբերյալ»:
Դե իսկ մենք հիշեցնում ենք, որ եթե ցանկանում եք սոցկայքերում ունենալ գրավիչ, ժամանակակից ու ամենակարևորը՝ արդյունավետ էջեր, խորհուրդ ենք տալիս դիմել մեր պրոֆեսիոնալ թիմին: Մեր SMM ծառայություններին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ՝ զանգահարելով 055 999 015: