ՍՄՄ մասնագե՞տ եք կամ գործակալությու՞ն, ստեղծու՞մ եք կոնտենտ ապրանքանիշի համար և չգիտե՞ք, թե ինչպես դարձնել հաշիվը յուրահատուկ, ինչպես բարձրացնել գրավչությունը: Սոց․ ցանցերում սթորիթելլինգը նպաստում է, որ սթորիները դիտվեն հետաքրքրությամբ և engagement-ը բարձր լինի: Թե ինչ առանձնահատկություններ մտցնել սոց․ ցանցերի սթորիթելլինգում, ընթերցեք մեր բլոգում։
Ուսումնասիրիր ապրանքանիշի լսարանը
Սա ամենակարևոր կետերից է, երբեք մի խնայեք ձեր ժամանակը դրա վրա: Լսարանի գրագետ և մանրակրկիտ ուսումնասիրությունը ճիշտ ընտրված TOV-ի և հետագա երկար բարեկամության բանալին է: Պատմեք այնպես, ինչպես նրանք սիրում են, խոսեք այն մասին, ինչը հետաքրքրում է լսարանին, և դա կօգնի տպավորել:
Օգտագործեք ինտերակտիվ մեթոդներ և գեյմիֆիկացում
Մարդիկ ծուլորեն պտտվում են սոցիալական ցանցերով. ի՞նչն է այնտեղ հետաքրքիր: Նրանք սիրում են հարցումների մասնակցել, պատասխանը գուշակել, մրցանակներ շահել։ Խաղարկեք ինչ-որ մանրուք, կազմակերպեք վիկտորինա, հավաքեք հարցերի պատասխանները. դա կբարձրացնի բլոգի ակտիվությունը և կօգնի մտապահել բրենդի մասին ինֆորմացիան:
Ցույց տվեք ապրանքանիշը ներսից
Աշխատակիցներ, հիմնադիրներ, արտադրություն՝ միշտ հետաքրքիր է։ Անդեմ ապրանքանիշից լոգոյի հետևում անմիջապես հայտնվում է համայնք, ընտանիք, մարդկային դեմքով բիզնես։ Այսպիսով հավատարմություն է ձևավորվում, բաժանորդը գիտի, թե ով է կարել իր գլխարկը և ինչպես է նկարվել պրինտը։ Ստեղծվում է յուրօրինակ մասնակցության, ծանոթ լինելու, հարազատության զգացում։
Ներգրավեք ինֆլյուենսերների
Ինֆլյուենսերների արձագանքները միշտ աշխատում են: Մարդիկ ուզում են այն, ինչ տեսնում են ուրիշների մոտ։ Բայց կարևոր է ընտրել ճիշտ բլոգերների, որպեսզի հանդիսատեսը հետաքրքրություն ունենա։ Օրինակ՝ կոսմետիկ միջող, մաստակ կամ վարսակալ կարող է գովազդել երիտասարդ բլոգերը, բայց օրթոպետիկ ներքնակի գովազդի համար ավելի գերադասելի է բժշկի կողմից գովազդը։
Օգտագործեք հաճախորդների պատմությունները
Դուք կարող եք զեղչ կամ ինչ-որ անակնկալ մատուցել, որպեսզի գնորդները ցանկանան կիսվել: Եթե ապրանքանիշը նոր է, իրական կարծիքները հատկապես լավ են աշխատում: Ի դեպ, տեսականորեն բացասական կարծիքը նույնպես կարող է օգտակար լինել. եթե դուք կարող եք լուծել խնդիրը, օգտագործեք այն՝ որպես ծառայության աճի դեպք:
Դե ինչ, մնացե՛ք Բրենդոնի հետ սոց․ ցանցերում ձեր կոնտենտն ավելի որակյալ դարձնելու համար։ Հետևե՛ք մեր բլոգին, ինչպես նաև ընթերցեք SMM-ի ավտոմատացման գործիքներ բլոգը։