Ինչպե՞ս ակտիվացնել Ամանորին նախորդող գնումները: Խորհուրդներ Facebook-ից

Ե՞րբ է տեղի ունենում գնումների ծավալների ամենամեծ աճը. իհարկե Ամանորի նախօրեին, երբ ակտիվանում է թե՛ օնլայն, թե՛ օֆֆլայն առևտուրը: Եվ այս առթիվ Ֆեյսբուքը տալիս է 5 խորհուրդ, որոնք կօգնեն ընկերություններին է՛լ ավելի մեծացնել առցանց վաճառքի ծավալները:  

1. Ադապտացվա՞ծ է արդյոք կայքը բջջայինի համար

Facebook-ը խորհուրդ է տալիս բրենդներին անընդհատ ստուգել դեպի վերջնական գնում տանող ողջ գործընթացի բոլոր տարրերը: Հարկավոր է համոզվել, որ այն հարմարեցված է բջջայինով կայք մուտք գործող օգտատերերի պահանջներին:

Մարդիկ ակնկալում են հեռախոսի միջոցով անել անխոչընդոտ շոփինգ, իսկ հատկապես պատվերը հաստատելու պահին շատ կայքերում այդ  գործընթացը շատ դանդաղ ու անգամ նյարդայնացնող է: Որքանո՞վ է արդյունավետ ecommerce կաք ունենալը, եթե հաճախորդը պետք է հասնի գնման պահին ու հրաժարվի Ձեր ապրանքներից ոչ լիարժեք կայքի պատճառով:

2. Կարո՞ղ է օգտատերը պատվեր գրանցել քլիքերի մինիմալ քանակով

Որքան շատ են քայլերը, որոնցով օգտատերը հասնում է վերջնական գնման, այնքան քիչ է հավանականությունը, որ նա գնում կկատարի: Օրինակ՝ եթե գնում կատարելու համար պարտադրենք լրացնել իրենց ազգանունը կամ պաշտոնը, դա նրան կվանի:

3. Որքա՞ն արագ է բեռնվում կայքը

Google-ը որպես էջի դասակարգման գործոն վերցնում է դրա բեռնման արագությունը, քանի որ մարդիկ տանել չեն կարող դանդաղ բեռնվող էջերը:

4. Վճարման ի՞նչ միջոցներ եք ընդունում  

Եթե կարողանաք գնորդին առաջարկել հնարավորինս շատ վճարման միջոցներ, դա կմեծացնի գնում կատարելու հավանականությունը, քանի որ յուրաքանչյուրը կգտնի վճարման՝ իրեն ամենից հարմար եղանակը:

5. Ինչպե՞ս է իրականացվելու ապրանքի կամ գումարի վերադարձը

Facebook-ն անդրադարձել է նաև գումարի կամ ապրանքի վերադարձման գործընթացին: Երբ գնորդը նախքան գնում կատարելը հստակ գիտի, թե ինչպես է կատարվելու վերադարձի գործընթացը, նա չի վախենա առցանց գնումներից և արդունքում նա ավելի հակված կլինի գնում կատարել, իսկ դուք ապահովագրված կլինեք անցանկալի ելքերից:

Դե ինչ, հուսով ենք այս ճգնաժամային իրավիճակում Բրենդոնի այսօրվա խորհուրդները կօգնեն Ձեզ ավելացնել օնլայն վաճառքները և բարելավել ընկերության ֆինանսական վիճակը: Խորհուրդ ենք տալիս ընթերցել նաև թեմային վերաբերող մեկ այլ նյութ՝ 5 խորհուրդ ճգնաժամային իրավիճակում սոցկայքերը կառավարելու համար։

Իսկ եթե ցանկանում եք ապահովել օնլայն վաճառքներ սոցցանցերի միջոցով, Բրենդոնի SMM թիմը կօգնի ձեր բիզնեսին այդ հարցում: Մեր SMM փաթեթներին ծանոթանալու համար կարող եք զանգահարել 055 999 015 հեռախոսահամարով կամ գրել մեր ֆեյսբուքյան էջին: