Facebook-ը գործարկեց կայքեր պատրաստելու E.gg հավելվածը

Facebook-ը ներկայացրեց E.gg կոչվող հավելվածը, որը թույլ կտա օգտատերերին ստեղծել անհատականացված կայքեր: Այն նկարագրվում է որպես թվային ամսագիր ստեղծելու հարմարանք՝ digital zine creator:

Օգտատերերը կարող են օգտագործել լուսանկարներ, շարժական gif-եր, նկարչական գործիքներ ու տեքստեր՝ ստանալու համար ամսագրային կոլաժների նման վառ ու տպավորիչ պատկերներ: Եվ այս ամենը իրականություն է դառնում՝ օգտագործելով միայն սմարթֆոնը:

Յուրաքանչյուր էջ ունի իր URL-ը, ուստի Ձեր ստեղծագործությամբ կարող եք կիսվել նաև նրանց հետ, ովքեր չեն օգտվում E.gg-ից:

Հավելվածը հասանելի է iOS-ի բոլոր օգտատերերի համար:

Ինչպես նշում են հավելվածի ստեղծողները՝ E.gg-ն այն վայրն է, որտեղ օգտատերերը կկարողանան արտահայտել՝ ով եք Դուք և ինչու եք սիրում համացանցը: Այստեղ օգտատերը կկարողանա՝

1) Ստեղծել իր էջը, որը կլինի նույնքան յուրահատուկ ու տարբերվող, որքան իր անհատականությունն է:

2) Ուսումնասիրել մյուների ստեղծագործությունները, ոգեշնչվել նրանց էջերից ու անգամ սեփական էջում ավելացնել այնտեղից դուր եկած դետալները:

3) Կիսվել սեփական հետաքրքրությունների ու մտքի թռիչքի վրա հիմնված ստեղծագործություններով, օգտվել հարթակի ողջ գործիքակազմից ու համոզվել, որ միակ սահմանափակող գործոնը մարդկային երևակայությունն է:

Դե ինչ, այսօրվա նորություններն այսքանն էին. մեր հետևորդներին խորհուրդ ենք տալիս ընթերցել նաև Բրենդոն բլոգի նախորդ նյութերից մեկը՝ 9 ամենագեղեցիկ հավելվածներն ըստ Apple-ի:

Իսկ եթե ցանկանում եք ունենաք Ձեր սեփական կայքը, մեր փորձառու մասնագետները այդ հարցում էլ կօգնեն Ձեզ: Պարզապես զանգահարեք 055 999 015 հեռախոսահամարով: