Թվային մարքեթինգում ցանկացած գործիքի ի հայտ գալն ու տարածումը անվրեպ է մնում մասնագետների ուշադրությունից, քանի որ տարբեր կապուղիների միջոցով հնարավոր է լինում հնարավորինս սերտ ու արդյունավետ կապ ունենալ ներկա և պոտենցիալ հաճախորդների հետ: Այսօրվա բլոգը նվիրված է մեսինջերներին ու դրանց արագ տարածման հեռանկարներին:
eMarketer-ը ներկայացրել է մեսինջերից օգտվողների թվի կանխատեսումները 2019-2022թ. համար: Ըստ փորձագետների՝ այս տարի հաղորդագրությունների փոխանցման համար նախատեսված հավելվածներից օգտվողների թիվը կաճի 12,1%-ով՝ կազմելով 2,52 մլրդ մարդ:
Ինչ վերաբերում է հաջորդ՝ 2020թ., աճը կկազմի 7,3% (2.7 միլիարդ օգտատեր):
Վերլուծության ենթարկված վերջին՝ 2022թ. աշխարհում արդեն 3 մլրդ մարդ կօգտվի մեսինջերներից:
Աճի գլխավոր խթան կհանդիսանա WhatsApp Messenger-ը, որն այսօր աշխարհի ամենահայտնի հավելվածներից է: WhatsApp-ից օգտվողների թիվը միայն Հնդկաստանում, ըստ կանխատեսումների, կհասնի 340 միլիոնի, Բրազիլիայում՝ 99 միլիոնի, իսկ ԱՄՆ-ում 68,1 միլիոնի:
Հուսով ենք՝ այս նյութից կանեք հետևություններ ու կսկսեք մտածել messenger-ների միջոցով բիզնեսի առաջխաղացման ուղիների մասին: Իսկ ոլորտից ավելի շատ տեղեկատվություն ունենալու համար խորհուրդ ենք տալիս ընթերցել նաև մեր պատրաստած «Facebook-ին փոխարինելու են գալիս WhatsApp-ը և Instagram-ը» բլոգը: