Շատերը կտրուկ դեմ են հեռախոսում խաղեր բեռնելուն ու դրանց վրա ժամանակ վատնելուն, սակայն այսօրվա մեր պատրաստած բլոգը նրանց կհամոզի հակառակը: Սմարթֆոնների խաղերն ավելի արդյունավետ են սթրեսի հաղթահարմանն օգնում, քան մեդիտացիայի համար նախատեսված հավելվածները: Այսպիսի եզրահանգման են եկել University College London-ի և The University of Bath-ի գիտնականները՝ արված 2 հետազոտությունների արդյունքում:
Առաջին հետազոտության շրջանակներում 45 մասնակիցները լուծել են մաթեմաթիկական խնդիրներ, այնուհետև սմարթֆոնով խաղ են խաղացել, հանգստացել են մեդիտացիայի համար նախատեսված հավելվածների միջոցով կամ սփիներ են պտտեցրել: Արդյունքում իրենց ավելի էներգիայով լեցուն են զգացել խաղ խաղացած մասնակիցները:
Երկրորդ հետազոտության շրջանակներում 20 մասնակցի խնդրել են ամեն օր աշխատանքից հետո խաղ խաղալ կամ մեդիտացիա անել բջջային հավելվածների միջոցով: Շաբաթվա վերջում այն մարդիկ, ովքեր խաղ էին խաղացել, իրենց զգալիորեն ավելի լավ են զգացել, քան նրանք, ովքեր մեդիտացիա են արել: Ըստ գիտնականների` ահա՛ այն 4 չափանիշները, որոնց բավարարելու շնորհիվ վիդեոխաղը օգնում է վերականգնվել ծանր աշխատանքային օրվանից հետո՝
• Հանգստացնում են,
• Տալիս են նոր հմտություններ ձեռք բերելու հնարավորություն,
• Շեղում են առօրյա հոգսերից,
• Թույլ են տալիս զգալ վերահսկողություն:
Ինչպես տեսնում եք՝ խաղալու համար կարիք չկա ինքներդ Ձեզ մեղադրելու, քանի որ սա հրաշալի միջոց է ինքնազգացողությունը լավացնելու համար: Եթե շատ չտարվեք դրանցով, հաստատ ո՛չ ժամանակի կորուստ կունենաք, ո՛չ էլ կախվածություն ձեռք կբերեք: Ցանկանու՞մ եք մի քանի զվարճալի կայքի ծանոթանալ, անցե՛ք այս հղմամբ՝ մեր պատրաստած «5 ինտերակտիվ ու հետաքրքիր կայքերի օրինակ» բլոգը:
Իսկ մենք հիշեցնում ենք, որ Բրենդոնը զբաղվում է հետևյալ ծառայությունների մատուցմամբ՝
• Բրենդինգ
• Կայքերի պատրաստում
• SMM ծառայություններ
Յուրաքանչյուրին սեղմելով՝ կիմանաք ծառայության մանրամասներն, ու եթե ցանկանում եք հետագա քննարկումներ ունենալ մեզ հետ, կարող եք լրացնել յուրաքանչյուր ծառայությանը կցված բրիֆը կամ զանգահարել 055 999 015 հեռախոսահամարով: