Այսօր հայտնի սոցկայքերից և ոչ մեկի մասին չենք կարող ասել, որ 5 տարի առաջ ու այս պահին դրա հարմարավետությունն ու հնարավորությունները նույնն են: Անընդհատ ի հայտ են գալիս թարմացումներ, որոնք պարզեցնում են հավելվածների օգտագործումը, դարձնում դրանք ավելի բազմաֆունկցիոնալ ու միևնույն ժամանակ պարզ:
Այսօրվա թարմացումը Ֆեյսբուքինն է: Հարթակը հայտարարել է լուռ ռեժիմի՝ «Тихий режим» կամ «Quiet Mode» գործարկման մասին: Այն թույլ կտա օգտատերերին անջատել push-notification-ների գերակշիռ մասը, ինչը կօգնի նվազեցնել հարթակի վրա ուշադրության կենտրոնացումը: Սա հիմա ավելի կարևոր է դարձել՝ կապված այն հանգամանքի հետ, որ մարդիկ աշխատում ու սովորում են տնից, ու ցանկացած հաղորդագրության կամ հիշեցման ձայն շեղում է ուշադրությունը:
Համաձայն Facebook-ի տարածած հաղորդագրության՝ նոր ֆունկցիան կօգնի մարդկանց վերահսկել համացանցում անցկացրած ժամանակը, որը վստահաբար աճել է ինքնամեկուսացման շրջանում:
Բացի սրանից, թարմացվել է նաև Ֆեյսբուքում անցկացրած ժամանակը ցույց տվող հատվածը՝ «Your Time on Facebook», որում արդեն հասանելի կլինեն ավելի շատ տվյալներ:
Այս նորամուծությունը հասանելի կլինի iOS-ի օգտատերերի համար, իսկ այ Android-ի օգտատերը կկարողանան կիրառել ֆունկցիան այս տարվա մայիսից:
Իսկ մենք հիշեցնենք մեր նախորդ նյութերից մեկի մասին՝ «COVID-19-ի ֆոնին մարդիկ 20% ավել ժամանակ են անցկացնում հավելվածներում», քանի որ վստահ ենք՝ ստացված վիճակագրությունը ձեզ հաստատ կհետաքրքրի: