
WhatsApp-ը ամենից պոպուլյար messenger-ն է աշխարհում, նրա լսարանը կազմում է 1.6 միլիարդից ավել մարդ: Օրերս այն վերջապես ներկայացրեց գործառույթ, որը վաղուց ունեին նրա մրցակիցները` Viber և Telegram:
WhatsApp- ում այժմ կարող եք ստեղծել ալիքներ: Դրա համար սկսեք խմբակային չատ, ապա կարգավորումներում կարգավորեք հատուկ գործառույթը: Դրանից հետո, մնում է սահմանափակել հաղորդագրությունների ուղարկելը միայն ադմինիստրատորներին: Եվ վերջ, ալիքը պատրաստ է: