Պարբերաբար ի հայտ են գալիս նոր հավելվածներ, որոնք կարողանում են արագորեն շրջանցել արդեն իսկ հաստատված մրցակիցներին, ուստի բեռնման քանակով առաջատար հավելվածների ցուցակն անընդհատ ենթակա է անկանխատեսելի փոփոխությունների: Sensor Tower-ը անց է կացրել ամռան ամիսներին ամենաշատը բեռնված հավելվածները պարզելուն ուղղված հետազոտություն: Այսօրվա բլոգում կներկայացնենք 2019-ի ամռան երկրորդ կեսին ամենաշատը բեռնված հավելվածների ցանկը:
Պարզվում է՝ Facebook-ը ամենաշատն է բեռնվել՝ 56 միլիոն անգամ:
Երկրորդ տեղում օրեցօր աճող TikTok-ն է 53,5 միլիոն բեռնումով, իսկ երրորդն Instagram-ն է:
Հետաքրքիրն այն է, որ ինչպես երևում է աղյուսակի առաջին ու երկրորդ սյուների տարբերությունից՝ Android-ի և AppStore-ի օգտատերերի նախընտրությունները չեն համընկնում: Օրինակ՝ TikTok-ը AppStore-ից օգտվողների ամենասիրելի հավելվածն է դարձել: Արդեն որքան ժամանակ է՝ TikTok-ը բարելավում է իր դիրքերը, սակայն դեռևս որքա՞ն ժամանական կպահպանվի այդ միտումը կամ ինչի՞ կվերածվի՝ դեռևս կանխատեսումներ չկան: ՏիկՏոկի սեփականատեր ByteDance-ը չի տալիս հստակ ինֆորմացիա ո՛չ իրենց հետագա պլանների մասին, ո՛չ օգտատերերի հստակ թվի մասին:
Իսկ դուք օգտվու՞մ եք թոփում ընդգրկված հավելվածներից: Եթե այս թեման ձեզ հետաքրքրեց, շարունակե՛ք հետևել մեր բլոգին՝ ծանոթանալով «2019-ի ամենագեղեցիկ հավելվածներն ըստ Apple-ի» նյութին: