Վիրուսի տարածումն ու մեկուսացումը մարդկանց ստիպում է գտնել նոր զբաղմունքներ, ու հատկապես եթե տնից աշխատելու հնարավորություն չկա, մարդիկ կա՛մ սկսում են զբաղվել իրենց հոբբիներով, կա՛մ խորասուզվում են բջջայինների ու համակարգիչների մեջ: App Annie-ն հանրությանն է ներկայացնել նոր հաշվետվություն, որում համեմատել է հավելվածներում մարդկանց ծախսած այժմյան ժամանակը նախորդ տարվա նույն ցուցանիշի հետ:
• 1 շաբաթվա կտրվածքով 20%-ով ավելացել է Android սարքավորումներով հավելվածներից օգտվելու ժամանակահատվածը:
• iOS-ի և Android-ի հավելվածների վրա օգտատերերի կողմից ծախսվող գումարը աճել է համապատասխանաբար 15% և 5%-ով՝ կազմելով 15,1 միլիարդ և 8,3 միլիարդ ԱՄՆ դոլար:
• 2020 թվականի առաջին եռամսյակում ծախսված վերը նշված 23,4 միլիարդ ԱՄՆ դոլարը համաշխարհային ռեկորդ է դարձել:
• 2019 թվականի վերջին եռամսյակի հետ համեմատած՝ Իտալիայի բնակիչների՝ հավելվածներում անցկացրած ժամանակը 2020-ի առաջին եռամսյակում աճել է 30%-ով, Ֆրանսիայի բնակիչներինը՝ 15%-ով, իսկ ԳԵրմանիայի ու ԱՄՆ-ի բնակիչներինը՝ 10%-ով:
• Google Play-ից հավելվածների բեռնումները մեկ տարում աճել են 5%-ով՝ կազմելով 22,5 միլիարդ, իսկ նույն ցուցանիշը iOS-ի համար աճել է 15%-ով՝ դառնալով 9 միլիարդ:
• Google Play-ում ոչ խաղային են եղել բեռնումների 55%-ը, իսկ iOS-ում՝ 65%-ը:
• 2020-ի առաջին եռամսյակում աշխարհի մասշտաբով ամենաշատ բեռնված հավելվածներն են TikTok-ը, WhatsApp-ը և Facebook-ը:
• iOS-ի բիզնես հավելվածների առաջատարը 114 երկրում Zoom-ն է, որի բեռնումները համաշխարհային մակարդակով աճել են 20 անգամ՝ կապված վիդեոկոնֆերանսների ու օնլայն ուսուցման անհրաժեշտության հետ:
Ահա ինչպիսի էական ազդեցություն է ունենում վիրուսն անգամ դրա հետ առաջին հայացքից ոչ մի կապ չունեցող ոլորտի վրա: Իսկ ցանկանու՞մ եք իմանալ սոցկայքերի կոնտենտի վրա կորոնավիրուսի ազդեցության մասին, անպայման ծանոթացեք մեր պատրաստած «Ինչպես կորոնավիրուսն ազդեց Facebook-ի և Instagram-ի գովազդների վրա» հոդվածին ևս:
Բրենդոնի այսօրվա նորությունն էլ սա էր, իսկ բոլոր նրանք, ովքեր ցանկանում են համագործակցել մեզ հետ կամ ծանոթանալ մեր ծառայություններին, կարող եք զանգահարել մեզ 055 999 015 հեռախոսահամարով: