Աշխարհով մեկ 11 348 խանութ ունեցող ամերիկյան Walmart-ը նոր ծառայություն է գործարկել իր գնորդների համար. այժմ հնարավոր կլինի սնունդ պատվիրել Google Assistant ձայնային օգնականի միջոցով՝ առանց տնից դուրս գալու: Դրա իրականացման համար մշակվել է նոր ֆունկցիա՝ Voice Order:
Գնումների վիրտուալ զամբյուղը լցնելու համար հարկավոր է օգտվել ձայնային օգնականից՝ նախապես արտասանելով կախարդական «Hey Google, talk to Walmart» արտահայտությունը: Առաջին գնումից հետո գնված ապրանքների մասին տեղեկատվությունը պահպանվում է, և ծառայությունը հաջորդ անգամ ավտոմատ կերպով կգտնի հենց ձեր նախընտրած ապրանքն ու կավելացնի զամբյուղ:
Հայտնի է, որ նոր ֆունկցիան այս ամսվանից հասանելի կլինի Walmart-ի մոտ 2100 սուպերմարկետների հաճախորդների համար, որոնցից 800-ում գործում է առաքման ծառայություն, իսկ մնացածից պատվերը հնարավոր կլինի վերցնել տեղում: Ծառայությունն աշխատում է ինչպես սմարթֆոնների, այնպես էլ այլ սարքավորումների՝ ներառյալ Google Home խելացի բարձրախոսների համար:

Առցանց գնումներն այստեղ հնարավոր են դարձել 2017թ. մեկնարկած Google-Walmart ոլորտի հսկաների համագործակցության արդյունքում: Մոտակա ամիսներին Walmart-ը նաև պատրաստվում է ընդլայնել ծառայությունը դեպի ավելի շատ հարթակներ, և ըստ մասնագետների՝ խոսքը Apple-ի հետ համագործակցության մասին է: Սակայն Walmart-ի կողմից իր պոտենցիալ գործընկերների մասին տեղեկատվություն դեռևս չի հրապարակվել:
Իսկ եթե ցանկանում եք իմանալ՝օնլայն գնումների ինչ այլընտրանք է առաջարկում Ինստագրամը, կարող եք անցնել հետևյալ հղմամբ և ընթերցել մեր բլոգը: