Google-ի կազմակերպած ամենամյա մրցանակաբաշխության շրջանակներում ընկերության կողմից որոշվում և հրապարակվում են տարբեր անվանակարգերում հաղթած բջջային հավելվածները և խաղերը: Այս տարին ևս բացառություն չէ, և ահա այն հավելվածները, որոնք հաղթել են 9 անվանակարգերում:
Հաղթել է Standout Well-Being App անվանակարգում: Այս չատ-բոտը օգնում է մարդկանց հաղթահարել ամենօրյա սթրեսը, միայնակության զգացումը, խուսափել առանց պլանների գործելուց ու գործերը հետաձգելուց և այլն:
Հաղթել է Best Accessibility Experience անվանակարգում: Այս ծառայությունը մշակվել է տեսողական խնդիրներ ունեցող մարդկանց համար: Այն վերլուծում է օբյեկտները և ձայնով հաղորդում օգտատիրոջն անհրաժեշտ ողջ ինֆորմացիան:
Հաղթել է Best Social Impact անվանակարգում: Այս հավելվածի օգնությամբ օգտատերերը կկարողանան միմյանց հետ կիսվել կյանքի դժվար իրավիճակների հետ կապված փորձով:
Հաղթել է Most Beautiful Game անվանակարգում: Խաղ է, որտեղ հենց խաղացողը կրակում է ու տեսնում խաղի ընթացքը հենց իր դիրքից:
Հաղթել է Best Living Room Experience անվանակարգում: Հավելվածը պարունակում է ավելի քան 40 տեսակի վիդեոհոլովակ, որոնք ֆոնային ռեժիմում կաշխատեն, մինչ օգտատերը կզբաղվի իր գործով:
Հաղթել է Most Inventive անվանակարգում: Իրենից ներկայացնում է միստիկ գլուխկոտրուկ, որը կարող եք զույգով խաղալ:
Հաղթել է Standout Build for Billions Experience անվանակարգում: Այս գրաֆիկական խմբագրիչը թույլ է տալիս ստեղծել այցեքարտեր, լոգո, սթորիներ Instagram-ի համար, հրավիրատոմսեր և այլն:
Հաղթել է Best Breakthrough App անվանակարգում: Այս ծառայության միջոցով հնարավոր է գտնել այն ընկերներին, ում հետ նամակագրական կապ եք ունեցել:
Հաղթել է Best Breakthrough Game անվանակարգում: Խաղի մեջ օգտատերը կարող է ստեղծել սուպերհերոսների սեփական ջոկատն ու մարտնչել թշնամիների հետ:
Այսօրվա բլոգի համար նախատեսել էն այսքանը, իսկ եթե ցանկանում եք ծանոթանալ մի քանի ինտերակտիվ ու հետաքրքիր կայքի, որոնցում անցկացված ժամանակը վայրկյան կթվա, կարող եք սեղմել այս հղմանն ու ընթերցել մեր՝ «5 ինտերակտիվ ու հետաքրքիր կայքերի օրինակ» բլոգը: