Շուտով. անվճար WhatsApp Business iOS-ի համար ողջ աշխարհում

Հրաշալի հնարավորություններ շատ շուտով. WhatsApp Business-ի ծրագրավորողները պատրաստվում են գործարկել հավելվածի բիզնես տարբերակը ողջ աշխարհով մեկ միանգամայն անվճար, արդեն նաև iOS օգտատերերի համար: Այս տարբերակը բացվել էր մի քանի երկրի համար՝ սկսած մարտից, սակայն շատ արագ որոշվեց ընդլայնել գործարկման սահմանները: Հիշեցնենք, որ WհatsApp-ի այս տարբերակը նախորդ տարվանից գործում է  Android սարքավորումների համար:

Ո՞րն է սովորական և բիզնես WhatsApp-ի տաբերությունը: Նոր ծառայությունը հնարավորություն կտա ձեռնարկատերերին ընդլայնել հաշիվն ու այնտեղ ավելացնել հետևյալ տվյալները՝

  • Էլեկտրոնային փոստի հասցե
  • Ընկերության կամ վաճառքի սրահի հասցե
  • Ողջույնի խոսք-նամակ

Մինչ այժմ բիզնես տարբերակը հասանելի էր այնպիսի երկրներում, ինչպիսիք են Գերմանիան, Բրազիլիան, Ինդոնեզիան, Հնդկաստանը, Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ն, իսկ համաշխարհային մասշտաբով գործարկումը նախատեսվում է մոտակա մի քանի շաբաթվա ընթացքում:

Պետք է նկատի ունենալ, որ գոյություն ունի WhatsApp Business հավելված և WhatsApp Business API, և դրանք տաբեր բաներ են: Առաջինն անվճար է և հենց այն է, ինչի մասին խոսում ենք: Իսկ երկրորդը վճարովի է և նախատեսված է խոշոր բիզնեսի համար: Այդ տարբերակը ընկերություններին կտա հետևյալ հնարավորությունները՝

  • Ծանուցումների, չեկերի, էլեկտրոնային տոմսերի ուղարկում
  • Հաճախորդների հայտերին պատասխանում

Իսկ եթե ցանկանում եք իմանալ ավելին WhatsApp-ի պատրաստած նորություններից, կարող եք անցնել այս հղմամբ և ընթերցել մեր՝ «WhatsApp-ում թարմացումներ կան. ևս մի քանի օգտակար ֆունկցիա» բլոգը: