TikTok-ը շատերի մոտ դեռևս վստահություն չի առաջացրել հենց նրա համար, որ մարդիկ համոզված չեն այս հարթակում շոկային կոնտենտի բացակայության վրա, ու դրա մասին են վկայում հավելված բեռնվող և արագընթաց կերպով տարածվող անընդունելի տեսանյութները: Արդեն մի քանի դեպք գրանցվել է, երբ ամբողջ աշխարհով մեկ շոկային կոնտենտ է տարածվում՝ ընդհուպ մինչև բռնություն և ինքնասպանություն:
ՏիկՏոկը ներկայացրել է գործիք, որն ուղղված է ոչ հավաստի, կասկածելի կամ չստուգված կոնտենտի դեմ պայքարին: Սոցցանցը հատուկ բաներային հայտարարությունով կառանձնացնի այդպիսի հոլովակները, որպեսզի նվազեցնի դրանց տարածման հավանականությունը:
Ինչպե՞ս է սա աշխատում.
• Օգտատերը For You բաժին թերթելիս հանդիպում է այդպիսի հոլովակի:
• Նախքան դրա միանալը օգտատերը տեսնում է հայտարարություն այն մասին, որ վիդեոն կրում է կասկածելի բնույթ:
• Վիդեոկոնտենտի հեղինակը ևս ստանում է ծանուցում այն մասին, որ իր հոլովակը հարթակի կողմից որպես կասկածելի է որակվել:
• Եթե օգտատերը փորձի կիսվել հոլովակով, նա կտեսնի հիշեցում, որ իրեն զգուշացվել է հոլովակի՝ նորմերին ոչ համապատասխան լինելու մասին:
Այս լրացուցիչ քայլը ուղղված է նրան, որ մարդիկ նախքան կիսվելը մտածեն հոլովակի բովանդակության մասին:
Նոր ֆունկցիայի թեստավորման արդյունքում պարզ է դարձել, որ զգուշացման առկայության արդյունքում նմանատիպ հրապարակումների հավանումների թիվը նվազել է 7%-ով, իսկ ռեպոստների թիվը՝ 24%-ով:
Սա ՏիկՏոկի՝ օգտատերերի անվտանգ ժամանցն ապահովելուն ուղղված միջոցառումներից մեկն է: Սոցկայքում հրապարակվող նյութերը ստուգվում են հատուկ համակարգի կողմից, և այն, որքան հնարավոր է, ֆիքսում և հեռացնում է անհամապատասխան վիդեոներն ու հաշիվները: Լինում են նաև դեպքեր, երբ հոլովակում նկարագրված փաստերը կասկածելի են, և այդ դեպքում սահմանափակվում է (բայց չի բացառվում) տվյալ կոնտենտի տարածումը For You բաժնում: Արդյունքում մոլորեցնող կոնտենտը դադարում է ամենուր տարածվել կայծակնային արագությամբ:
Տվյալ ֆունկցիան արդեն իսկ գործարկվել է ԱՄՆ-ում և Կանադայում, և մի քանի շաբաթվա ընթացքում այն կտարածվի նաև այլ երկրներում:
Դե իսկ մենք սպասենք Հայաստանի սահմաններում ՏիկՏոկի բարելավմանը, քանի որ այս հարթակը գնալով ավելի լայն տարածում է գտնում մեզ մոտ ինչպես անհատների շրջանում, այնպես էլ բիզնեսի համար: Արդյունքում առաջանում է որակյալ, արագ, հետաքրքիր ու անվտանգ սոցկայքի անհրաժեշտություն, որը ժամանակի ընթացքում կարող է դառնալ նույնքան ընդունված ու տարածված, որքան, օրինակ, Ինստագրամը կամ Ֆեյսբուքն են:
Ու քանի որ Բրենդոնը միայն կողմ է, որ մեր ընթերցողները միշտ իրազեկված մնան սոցկայքերի թարմացումներից ու հնարավորություններից, հիշեցնում ենք, որ կարող եք ընթերցել նաև մեր նախորդ նյութերից մեկը՝ «3 նոր ֆունկցիա TikTok-ից», եթե ցանկանում եք իմանալ ավելին այս թրենդային հարթակի մասին:
Իսկ բոլոր նրանց, ովքեր ցանկանում են փորձարկել սոցիալական մեդիա մարքեթինգի ազդեցությունն իրենց նոր կամ գործող բիզնեսի վրա, առաջարկում ենք ծանոթանալ մեր SMM ծառաություններին՝ զանգահարելով 055 999 015 հեռախոսահամարով: Մեր թիմը երաշխավորում է նորագույն և ինտերակտիվ լուծումներ՝ ելնելով Ձեր բիզնեսի և ժամանակակից պահանջներից: