Ցանկացած ոլորտում միշտ էլ լինում են կարծիքների ու պատկերացումների բախումներ հին ու նոր սերունդների միջև: Այսօրվա բլոգը նվիրված է երիտասարդ և փորձառու դիզայներների ոճային տարբերություններին, քանի որ ներկայացնելու են նրանց կողմից ստեղծված խաղային քարտեր:
Այս հետարքիր՝ «Փորձ և երիտասարդություն» կոչվող նախագիծն իրականացվել է 2016թ. Ռուսաստանում 111 իլյուստրատորների կողմից: Արդյունքում ստացվեց խաղաքարտերի 2 անչափ յուրահատուկ հավաքածու:
Մի հավաքածուն ամբողջությամբ մշակվել էր երիտասարդ մասնագետների, իսկ մյուսը՝ հասուն դիզայներների ու իլյուստրատորների կողմից:
2 տուփերում միասին կա 111 խաղային քարտ, որոնցից յուրաքանչյուրն, ինչպես հասկացաք, մշակվել է 1 մասնագետի կողմից ու արացոլում է նրա ուրույն ոճը:
Քարտերի չափը 90x60մմ է, իսկ տուփը պատրաստված է բարձրորակ կրաֆտային ստվարաթղթից:
«Երիտասարդություն» տուփի արտաքին տեսքը հեղինակել է նկարիչ- իլյուստրատոր Պոկրաս Լամպասը, որն աշխարհի ամենամեծ կալիգրաֆիկ գրաֆֆիտիի հեղինակն է:
«Փորձ» հավաքածուի տուփն էլ ստեղծվել է Ելիզավետա Ռոմանցեվայի կողմից:
Ամեն բան սկսվել է 2003թ., երբ Վալերի Գոլնիկովը որոշեց հավաքել լավագույն ռուս դիզայներներին ու ստեղծել ունիկալ խաղաքարտեր: Այն ժամանակ նախագծում 60 հեղինակ է մասնակցել, իսկ հիմա որոշվեց առանձին ուշադրություն հատկացնել նաև երիտասարդ մասնագետների տաղանդին: Արդյունքում իրականացվեց այս յուրահատուկ նախագիծը:
Ձեզ դու՞ր եկավ դիզայներական այս լուծումը, խորհուրդ ենք տալիս շարունակել ընթերցանությունը, եթե հետաքրքված եք այս ոլորտով՝ «Գովազդներ՝ ստեղծված կրեատիվության անգերազանցելի մակարդակ ունեցող դիզայներների կողմից»: Բրենդոնը, հանդիսանալով ամենամեծ հայալեզու մասնագիտական բլոգը, փորձում է գտնել ամենահետաքրքիր ու պիտանի ինֆորմացիան Ձեզ համար: