Համեղ SMM. ռեստորանային բիզնեսի խթանում

Լսարանի սերը վայելելու համար հարկավոր է էմոցիաներ տալ: Ամենահեշտ ճանապարհը սոցիալական ցանցում հյուրերի հետ ընդհանուր լեզու գտնելն է:



Գեղեցիկ լուսանկարները և մթնոլորտ ստեղծող տեքստը, անկեղծությունը և հյուրերի հանդեպ ուշադրությունը հիանալի սկիզբ է ցանցի առաջխաղացման համար:

Թե ինչպես ներգրավել լսարանին SMM-ի միջոցով կպատմենք այս հոդվածում:

 

Ռեստորանը միայն սնունդ չէ

Յուրաքանչյուր հաստատություն ունի յուրահատուկ մթնոլորտ, և ուրույն ոճ: Թույլ  լույսը, սպիտակ սփռոցները և համեղ ճաշատեսակները ուրախացնում են հյուրերին, բայց երկար ժամանակ հիշվելու և սիրված վայր դառնալու համար այցելուներին պետք է հիացնել: Իսկ դրա համար պետք են էջեր սոցիալական ցանցերում:

Հետևեք ձեր ապրանքանիշի «ձայնին»: Ձեր հաճախորդները հասուն մարդիկ են և նրանց հետ պետք է վարվել համապատասխանաբար: 

Այն ամենը, ինչ ասում եք ինտերնետում, կարող է օգտագործվել ձեր դեմ: Այնպես որ չպետք է լինեն պատահական հրապարակումներ, ուղղակի լինելու համար:

Ազատ զգացեք օգտագործելու ածականներ: Որքան ավելի շատ ախորժելի է ձեր նկարագրությունները, այնքան ավելի մեծ է հաջողության հավանականությունը:

Մի քանի խորհուրդներ, որոնք կօգնեն ձեր սոցիալական էջերը ավելի գրավիչ դարձնել:

 

Հրապարակեք միայն որակյալ լուսանկարներ:

Նույնիսկ եթե դուք նոր եք ֆոտոապարատը վերցրել ձեր ձեռքը, գեղեցիկ կադրեր ստանալը այդքան էլ բարդ չէ: Աշխատեք Flat Lay ոճում: Նկարեք ուտեստը ուղիղ անկյունից, ինչպես դա անում են Brazeiro հայտնի ռեստորանում:

Primer1

Ոճի մեկ այլ օրինակ է Կոպենհագենում գտնվող Nova ռեստորանի էջը: 

Primer2

Լավ լուսանկար ստանալու մեկ այլ եղանակ է բնական արևի լույսը օգտագործել: Հաջողված լուսանկար Valenok ռեստորանից:

Primer3

Valenok (Москва) սիրված էր մարդկանց կողմից դեռ մինչև բացվելը: 

Primer4

Լավ լուսանկարի երաշխիքը շրջապատող կահավորանքն է: Սանկտ-Պետերբուրգի ռեստորան Terrassa- ն հրապարակել է տեսանյութեր բարձր տեսարանից:

Primer5

Հյուրերը կարող են վայելել Կազանի տաճարի տեսքը:

Primer6

Benoit Farm ռեստորանը կիսում է իր մթնոլորտը և պատմությունը:

Primer7

XIX դարում ինստիտուտի շենքում կար մի գոմ, իսկ այժմյան այգիների ամբողջ տարածքը պատկանում էր մի ֆերմայի: Այսօր «Բենուա Ֆարմ» -ը տարածաշրջանային մշակութային ժառանգության օբյեկտ է:

Primer8

Դետալային լուսանկարների համար օգտվեք խոշոր պլանից: Այդպես կերևան խոհարարական գլուխգործոցի բոլոր դետալները:

Primer9

 

Պատմեք ռեստորանում յուրաքանչյուր օրվա նյուանսների մասին

Ամեն օր տեղի է ունենում ինչ-որ հետաքրքիր իրադարձություն. աշխատանքային խառնաշփոթ, հյուրերը զբաղեցնում են իրենց սեղանները, շեֆ խոհարարը հսկում է գործընթացը: Հենց այդ մասին էլ պատմեք սոցցանցերում: Ուտելիքների պատրաստման տեսողական գործընթացը մեծացնում է ռեստորանի վստահելիությունը:

 

Primer10

 

 

Եղեք լավագույնը ձեր գործում

Լսարանին ներգրավում է փորձագիտությունը: Եթե դուք ունեք արագ սննդի կետ, կիսվեք մի քանի բաղադրատոմսով: Իտալական ռեստորանի խոհանոցը կարող է ուրախացնել պիցցայի մասին հետաքրքիր փաստերով: Ստեղծելով հատուկ ոճ, դուք երաշխավորում եք հաճախորդների ներհոսքը, ովքեր ցանկանում են փորձել հատուկ ֆիրմային ուտեստը:

 

Primer11

 

 

Պատմեք միջոցառումների մասին

Մենյուի փոփոխությունը, տեղափոխությունը, աշխատակիցների փոփոխությունը կամ ուղղակի գործընկերների հետ հանդիպումը առիթ է  կիսվել սոցիալական ցանցերում:

Primer12

 

 

Կիսվեք միջոցառումների անոնսներով

Եթե դուք պլանավորում եք հետաքրքիր երեկո, դրա մասին անպայման պատմեք: Հետաքրքրություն առաջացրեք հյուրերի մոտ, նախքան ռեստորան այցելելը: Հրավիրված հայտնի մարդկանց մասին տեղեկատվությունը կբարձրացնի լսարանի հետաքրքրությունը:

 

Primer14

 

 

Մի թաքցրեք ղեկավարներներին

Մենեջերներն ու սեփականատերերն են այն մարդիկ, ովքեր ազդում են բրենդի լսարանի ընկալման վրա: Որքան ավելի բաց են նրանք, այնքան լավ: Բացահայտեք ռեստորանի տերերին, նրանց գործերը և մտադրությունները: 

 

Primer15

 

Ստեղծեք ցուցակներ

Օգտակար և հետաքրքիր բովանդակության կոմպակտ ներկայացումը պետք է լինի սոցիալական ցանցերի օգտվողների ճաշակով:

Primer16

 

Ստեղծեք անվանակարգեր

Հաճախորդները սիրում են կայուն հրապարակումներին և դրանց սպասում են անհամբերությամբ: Թեման ձեր ընտրությունն է: Ռեստորանի մասին փաստեր, խմիչքների բաղադրատոմսերը, հումոր - ամեն ինչ թողնում են ձեր երևակայության վրա:

Ուղիղ եթեր մտեք

Մարդկանց հետաքրքրում է իմանալ, թե ինչ է կատարվում հենց հիմա: Ցույց տվեք, թե ինչպես է բարմենը պատրաստում կոկտեյլ, ինչպես են հյուրերը զբաղեցնում իրենց տեղերը և ինչպես է սկսվում շոուն: Եթե նախատեսում եք հեռարձակել որոշակի թեմա, պետք է նախօրոք տեղեկացնեք եթերի մասին:

Օգտագործեք storys-ը

15 վայրկյանանոց տեսանյութը կգրավի բոլոր օգտվողների ուշադրությունը: Որպեսզի բաց չթողնեք հավատարիմ հաճախորդներին, հղումը ցույց տվեք ձեր պրոֆիլում:

Primer17

 

Primer18