Ակտիվ հետևորդներով էջ ունենալը հեշտ չէ, և նույնիսկ հետևորդների մեծ թվի առկայությունն էլ կարող է էջին կենդանության շունչ չհաղորդել: Դրա համար հարկավոր է գրավել նրանց ու տպավորել այնքան, որ ոչ միայն իրենք բաժանորդագրվեն, այլև խորհուրդ տան ուրիշներին:
Դիտարկենք մի քանի տարածված պատճառ, որոնց ազդեցությամբ դուք կարող եք անընդհատ հետևորդներ կորցնել:
Հաճախորդները պարզապես չգիտեն ցանցում ձեր գոյության մասին
Դուք ունեք խանութ, ռեստորան կամ գեղեցկության սրահ, որը միշտ լիքն է հաճախորդներով, սակայն օնլայն հարթակում շատ քչերն են հետևում ձեր էջին: Ուստի պարզապես պետք է օգտագործել պոստերներ, այցեքարտեր, տոպրակներին տպել տվյալներ, որոնցով մարդիկ սոց. ցանցերում կհետևեն ձեզ: Իսկ եթե կայք ունեք, այնտեղ ևս նշեք դեպի ձեր էջեր տանող հղումներ:
Դուք սպամ եք ուղարկում
Որպես այդպիսին ընկալվում են
Դուք օրերով չեք երևում ցանցում կամ մեկ օրում անում շատ հրապարակումներ
Յուրաքանչյուր էջ յուրահատուկ է, ուստի ինքներդ պետք է հասկանաք՝ որքան հաճախ անել հրապարակումներ՝ ելնելով ստացված վիճակագրությունից: Ընդհանուր առմամբ ամենից օպտիմալ տարբերակը շաբաթական առավելագույնը 7 հրապարակումն է:
Դուք նոր հրապարակումներ եք անում սխալ պահի
Լինում է, որ նույն էջում մի հրապարակումը մյուսից 20 անգամ քիչ հավանում է հավաքում: Այլ հավասար պայմաններում ամենաէական դարը խաղում է հրապարակման ժամը: Անպայման թեստավորեք ձեր էջերը՝ կիրառելով վիճակագրական գործիքներ և գտնելով հետևորդների ակտիվության ժամերը:
Դուք ոչ ոքի հետ չեք շփվում
Ձեր էջում կան բազմաթիվ չբացված նամակներ և չպատասխանված մեկնաբանություններ, իսկ դա վանում է մարդկանց, նույնիսկ եթե անձամբ իրենց մեկնաբանությանը պատասխանել եք: Անպայման մասնակցե՛ք քննարկումների, հարցրե՛ք ու հայտնե՛ք կարծիք, շփվե՛ք հետևորդների հետ, հայտնե՛ք շնորհակալություն յուրաքանչյուր մտքի ու կարծիքի համար:
Թույլ վիզուալ կոնտենտ
Նկարներն ու վիդեոները զգալիորեն ավելի շատ մարդկանց են ներգրավում, քան պարզապես տեքստը, ուստի եթե անգամ ինքներդ չեք կարողանում որակյալ վիզուալ կոնտենտ ստեղծել, կարելի է օգտվելկ ինտերնետային ռեսուրսներից՝ խուսափելով հեղինակային իրավունքների ոտնահարումից:
Դուք մնացածից չեք տարբերվում
Դուք պիտի փորձեք անել ամեն բան, որ ձեր էջը տարբերվի մնացածից: Մարդկանց ներկայանալով յուրահատուկ գույներով, ոճով ու կոնտենտով՝ դուք կստիպեք նրանց հիշել ու տարանջատել ձեզ մյուսներից:
Որքան էլ չցանկանաք հետևորդներ կորցնել, երբեք մի՛ փորձեք ավտոմատացված կամ կեղծ ճանապարհով լսարան հավաքել, քանի որ դա կարող է հանգեցնել ձեր էջի արգելափակմանը: Իսկ թե որոնք են Instagram-ի սահմանափակումները 2019-ին, կարող եք ընթերցել՝ սեղմելով այստեղ: