Լավագույն ժամերը հրապարակումներ անելու համար

Մենք մեր բլոգում բազմիցս  նշել ենք, որ չկան այնպիսի ժամեր, որոնք համատարած բոլոր տեսակի էջերի համար կապահովեն ակտիվություն, քանի որ կախված էջի բովանդակությունից՝ դրա լսարանի տարիքը, հետաքրքրություններն ու ակտիվության ժամերն էլ տարբեր են: Խորհուրդ ենք տալիս միշտ հետևել ձեր բիզնես էջի վիճակագրությանը՝ միշտ իմանալու համար, թե որ օրվա որ ժամերին է պետք հրապարակումներ անել լավագույն արդյունք ստանալու համար, իսկ այսօրվա բլոգը կտա մոտարկված ժամեր, որոնք բոլոր տեսակի էջերի ակտիվ ժամերի ընդհանրացված պատկերն են ցույց տալիս:



Ըստ Sprout Social  ընկերության վերլուծաբանների՝ չորեքշաբթին լավագույն օրն է Facebook-ում ու Instagram-ում հրապարակումներ անելու համար: Ուսումնասիրվել է, թե ինչպիսի վարքագիծ են օգտատերերը դրսևորում սոցկայքերում և որ ժամերին են նրանք առավելագույնս ակտիվ:

Ֆեյսբուքյան հրապարակումների ուսումնասիրությունը թույլ է տվել, որ հենց չորեքշաբթին է հրապարակումների համար լավագույն օրը, իսկ ամենաքիչ ներգրավվածությունը ապահովում են այն հրապարակումները, որոնք արվում են կիրակի օրը: Հրապարակումներ անելու լավագույն ժամերն ընկած են 09:00-15:00 հատվածում, իսկ այ 17:00-05:00 արված հրապարակումները ապահովելու են ամենացածր ակտիվությունը:

Ինչպես Facebook-ում, Instagram-ի օգտատերերը ևս  ամենամեծ ակտիվությունը ցուցաբերում են չորեքշաբթի օրերին, իսկ այ կիրակի օրվա հրապարակումները հաճախ մնում են առանց ուշադրության: Այն ժամանակահատվածը, երբ հրապարակումները տեսանելի են լինում առավելագույն թվով մարդկանց, հավաքում են ամենաշատ հավանումներն ու մեկնաբանությունները, երեքշաբթիից ուրբաթ 10:00-15:00-ն է, իսկ հրապարակումներ անելու վատագույն ժամանակը՝ 23:00-03:00-ը:

Ինչ վերաբերում է Twitter-ին, այստեղ ամենաակտիվը օգտատերերը չորեքշաբթի և ուրբաթ օրերին են՝ առավոտյան 9-ին: Իսկ ընդհանուր առմամբ այս հարթակում հրապարակումներ անելու լավագույն օրերն են  երեքշաբթին ու չորեքշաբթին, իսկ վատագույնը՝ շաբաթը: Բարձր ներգրավվածություն են ապահովում հրապարակումները, որոնք արվում են աշխատանքային օրերին՝ ժամը 08:00-16:00:

Վերլուծաբանները իրենք էլ ամեն նմանատիպ հայտարարությունից առաջ շեշտում են, որ արդյունքները միջինացված են, ու յուրաքանչյուոր բրենդ պետք է ուշադիր հետազոտի սեփական լսարանն ու գտնի հրապարակումներ անելու սեփական ժամը: Իսկ եթե ցանկանում եք իմանալ՝ ինչ տարածված սխալ պատկերացումներ կան Ինստագրամի էջը ճիշտ վարելու վերաբերյալ, անպայման խորհուրդ ենք տալիս ծանոթանալ «Առասպելներ Ինստագրամում էջի առաջխաղացման մասին» բլոգին ևս՝ սեղմելով այստեղ: