Երբևէ եղե՞լ է, որ ինստագրամյան որևէ էջ մտնեք և մտածեք՝ որքանով է ճիշտ, որ այդ կոնտենտը հասանելի լինի ցանկացած տարիքի օգտատիրոջ համար: Հենց այս ասպարեզում շտկումների իրականացմանն է ուղղված Ինստագրամի հերթական փոփոխությունը: Սոցկայքում թեստավորում են մի նոր հնարավորություն, որը թույլ կտա բրենդներին տեղադրել տարիքային սահմանափակում էջի հետևորդների համար: Նորամուծությունը նկատել է SMM մասնագետ Մեթ Նավարրան:
Ինչպես երևում է սքրինշոթից, նոր գործիքը ադմինիստրատորներին թույլ կտա տեղադրել կոնկրետ տարիքային սահմանափակում, որի արդյունքում տվյալ ինստագրամյան հաշվի էջը՝ ներառյալ նամակները և սթորիները, հասանելի կլինեն միայն նշված տարիքից բարձր օգտատերերի համար: Այս ֆունկցիան հատկապես օգտակար կլինի այն բրենդների համար, որոնք պիտի ինչ-որ տարածաշրջանային առանձնահատկություններ հաշվի առնեն իրենց բնականոն գործունեությունը ծավալելու համար: Օրինակ՝ մեզ մոտ մարդը չափահաս է սկսում համարվել 18 տարեկանից, իսկ ԱՄՆ-ում նրան ալկոհոլ կվաճառեն 21 տարեկանից: Տարիքային սահմանափակման ֆունկցիան թույլ կտա առաջ մղել հրապարակումները կոնկրետ այն օգտատերերի շրջանում, որոնց համար այն նախատեսված է:
Իսկ մենք հիշեցնենք, որ ոչ վաղ անցյալում Instagram-ն օգտատերերի համար տարիքային սահմանափակում մտցրեց:
Ինքներդ ունեք բիզնե՞ս ու ցանկանում եք այն սոցցանցերում առա՞ջ մղել: Մեր SMM ծառայությունների փաթեթների շրջանում հաստատ կգտնեք Ձեզ հարմար տարբերակը: Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ զանգահարելով 055 999 015 հեռախոսահամարին: