Առցանց աուդիոկոնտենտ լսող օգտատերերի ավելի քան 70%-ը ուշադրություն են դարձնում աուդիոգովազդին, և սա պարզապես գուշակություն չէ, այլ թվային գովազդի ասպարեզում Mediascope-ի իրականացրած հետազոտությունների արդյունքն է: Նպատակը ոլորտի ուսումնասիրությունն էր ու մարդկանց վերաբերմունքի բացահայտումը աուդիոգովազդի նկատմամբ: Հետազոտություններն անց են կացվել 100 000-ից ավել բնակիչ ունեցող քաղաքների այն օգտատերերի շրջանում, որոնք լսում են անվճար աուդիոկոնտենտ և չեն օգտագործում գովազդն արգելափակող հավելվածներ:
Հետազոտությունը տվել է հետևյալ ուշագրավ արդյունքները՝
Ռադիոյի գոյության ավելի քան 50 տարվա ընթացքում աուդիոգովազդը ապացուցել է իր արդյունավետությունը՝ կարողանալով տպավորվել մարդկանց հիշողությունում՝ չնայած ինֆորմացիոն տեղատարափի: Այսօր, շնորհիվ տեխնոլոգիական առաջընթացի, աուդիոգովազդի հնարավոր է հանդիպել ոչ միայն ռադիոյով, այլև ամենատարբեր թվային հարթակներում, ուստի պետք է անպայման օգտվել այս տեխնոլոգիական առավելությունից:
Այսօրվա բլոգի համար այսքանն էինք նախատեսել, իսկ եթե հետաքրքված եք այս ոլորտով, անպայման խորհուրդ ենք տալիս սեղմել այս հղմամբ և ընթերցել նաև մեր՝ «Գովազդներ՝ ստեղծված կրեատիվության անգերազանցելի մակարդակ ունեցող դիզայներների կողմից» բլոգը: